Ասում ենք՝ կա դասական, ժամանակակից երաժշտություն․ ո՛չ, իրականում կա լավ և վատ երաժշտություն․ ապաքաղաքական զրույց Արամ Սաթյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը: Նրա կարծիքով՝ երիտասարդ կոմպոզիտորները պետք է լսեն սեփական սիմֆոնիկ ստեղծագործությունները կենդանի կատարմամբ, որպեսզի հստակեցնեն իրենց պատկերացումները երաժշտության այդ ժանրում: Թեև այսօր կոմպոզիտորների միությունը չունի այն նյութական հնարավորությունները, որոնք կային խորհրդային շրջանում, այնուամենայնիվ, իր կարևոր պարտականություններից մեկն է համարում նոր ստեղծագործությունների կատարման կազմակերպումը:

Արամ Սաթյանի համոզմամբ՝ կոմպոզիտորն «Աստծո մարդն» է, որովհետև նա լսում է վերևից եկող ձայները և դրանք բերում է ժամանակակից կյանք: Հաղորդման հյուրի կարծիքով՝ այն հանգամանքը, որ նախկինում երաժշտական ստեղծագործությունները հրապարակավ հնչելուց առաջ նախնական ընտրություն էին անցնում, ուներ իր դրական և բացասական կողմերը: Մի կողմից՝ դա նպաստում էր պրոֆեսիոնալիզմին, մյուս կողմից՝ կարող էր ստեղծագործական ազատությունը ճնշելու գործիք դառնալ:

Բոլոր դեպքերում, եթե անգամ երաժշտական գործը գրվում է սիրողի (ոչ մասնագետի) կողմից, միևնույն է, անցնում է պրոֆեսիոնալ երաժշտի ձեռքի տակով, գործիքավորվում է, շտկվում է, ապա նոր հնչում է լայն լսարանի համար:

Անդրադառնալով երաժշտություն ստեղծող համակարգչային ծրագրերին՝ կոմպոզիտորը կարծիք է հայտնում, որ հանդիսատեսի, լսարանի համար կարևոր է ոչ թե վարպետորեն սարքած գործը, այլ այն էմոցիաները, որոնք ստեղծագործողը ներդրել է երաժշտական երկի մեջ: Իսկ դա կարող է տալ միայն հոգի ունեցող մարդ արարածը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արամ Աբրահամյան