Լավրովին, Արևմուտքին պատասխանո՛ւմ ենք՝ Արցախն Ադրբեջանի կազմում չի՛ տեսնում իրեն․ Դավիթ Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Արցախի նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանի հետ

-Պարո՛ն Բաբայան, կա՞ն հստակ տեղեկություններ, որ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական սադրանքների, ռազմական էսկալացիայի Արցախի ճակատում։ Մենք հիշում ենք, որ Իվանյանի հանդիպումից հետո Ադրբեջանը, ըստ էության, շանտաժի էր ենթարկել և վերջնագիր էր ներկայացրել Արցախին՝ կա՛մ ինտեգրման իր օրակարգն ընդունել, կա՛մ կոշտ քայլերի կգնա։ Վերջին շրջանում էլ նրանք գնացին այդպիսի քայլերի՝ սպանեցին ոստիկանների, կրակում են խաղաղ գյուղացիների վրա։ Ավելի մասշտաբային պրոցես սպասվո՞ւմ է։

-Մենք Ադրբեջանից պետք է սպասենք ամեն ինչ՝ յուրաքանչյուր վայրկյան։ Բայց, միևնույն ժամանակ, նաև պետք չէ խուճապի մատնվել։ Վերջերս մենք տեսնում ենք, որ անընդհատ տարբեր սոցիալական հարթակներում, տարբեր տեղեկատվական հոսքերում լուրեր են տեղադրվում՝ ժամերի, օրերի ընդգծմամբ, որ սկսվելու է նոր պատերազմ։ Դրա համար, որպեսզի նման սադրանքների չենթարկվենք, պետք է բացարձակապես հետևենք պաշտոնական լրահոսին, որպեսզի ավելի ճիշտ պատկերացնենք իրավիճակը։

-Իսկ ի՞նչ նպատակով է Ադրբեջանը մեղադրում արցախյան կողմին, որ, իբրև, Լաչինի միջանցքով ռուս խաղաղապահների շարասյուներով Հայաստանից զենք են տեղափոխում, նրանք հրապարակում են տեսանյութեր շարասյուների, բայց չեն կարողանում ապացուցել, որ զենք է։

-Իհարկե՝ նրանք ամեն ինչ էլ կարող են հրապարակել։ Նրանք կարող են հին կադրեր ցույց տալ, այլ վայրերում նկարահանված, նման պրակտիկայի մեծ փորձ ունեն։ Օրինակ՝ այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» կադրերի 60-70 տոկոսը Հարավսլավիայում իրականացված տարբեր սպանություններն են։ Բայց խնդիրն այն է, որ նրանք այդպիսի ճնշումներ և հոգեբանական ազդեցություն փորձում են գործադրել մեր բնակչության վրա՝ ահաբեկելու, վախեցնելու, նաև քաղաքական և աշխարհաքաղաքական դիվիդենտներ շահելու։

-Վերջին տեղեկություններից մեկն այն էր, թե Ադրբեջանը, իբր, հրավիրում է Արցախի ներկայացուցիչներին՝ գնալ Բաքու բանակցությունների։ Իհարկե՝ Արցախը մերժեց։ Կա՞ն հիմա շփումներ, հանդիպումներ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այլ ձևաչափերով։

-Այսպես կոչված՝ «հրավերը» եղել է ավելի շատ, միգուցե, ծաղրանքի ձև, որովհետև նախ՝ ի՞նչ է նշանակում՝ «Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանի հայ հասարակության ներկայացուցիչներին հրավիրում ենք»։ Եթե փորձ ենք կատարում երկխոսություն կամ բանակցություններ վերսկսել, դա այդպես չի արվում։ Գոյություն ունի հստակ ձևաչափ, որը տարիներ շարունակ ընդունված է միջազգային հանրության կողմից, ճանաչված է, խոսքը 1994 թվականի Բուդապեշտի գագաթնաժողովի, 1995 թվականի մի շարք հարակից որոշումների մասին է, համաձայն որոնց՝ Արցախը և՛ հակամարտության, և՛ բանակցային գործընթացի կողմ է։ Նույն Ադրբեջանը ժամանակին բազմաթիվ նամակներ է հղել Արցախին, նույն Հեյդար Ալիևի անունից անձնապես։ Հիմա, եթե ուզում են բանակցել, մենք բանակցություններից երբեք չենք խուսափել, ավելին, միշտ ասում ենք, որ պատրաստ ենք բանակցել, բայց, բնական է, այն ձևաչափով, որն ընդունելի է, ընդունված է։ Իսկ այդ բանակցությունները վերածել ներադրբեջանական երկխոսության, ճիշտ չէ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան