Էրդողանը հայտնել է, որ երկրաշարժի գործերով հետաքննություն է սկսվել 1364 անձի նկատմամբ, 302-ը կալանավորվել է

Լուրեր

17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
17.05.2026 | 15:46
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Արմավիրում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 15:39
Այս իշխանությունը կազինոն բերել է ամեն մեկի տուն, իսկ թմրանյութը՝ ամեն մի դպրոց․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:20
Քարոզարշավի 10-րդ օրն ունենք 1 զոհ, 10 ձերբակալված, բազմաթիվ քրեական գործեր․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:00
Պետք է զարգացնենք կրոնական զբոսաշրջությունը․ Արման Թաթոյանն Արմավիրում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 14:50
«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Չարենցավանում են․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 14:43
Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց
17.05.2026 | 14:26
Խաբի Ալոնսոն` «Չելսիի» գլխավոր մարզիչ
17.05.2026 | 13:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
17.05.2026 | 13:51
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
17.05.2026 | 13:23
«Ուժեղ Հայաստանը» նույն ՀՀԿ-ն ա՝ ռեբրենդինգ արած․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 12:40
ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում «Նուբարաշենի» հոգեբուժարանում արձանագրված ինքնասպանության դեպքը
17.05.2026 | 12:28
Էբոլա վիրուսի հազվագյուտ շտամի բռնկում․ ԱՀԿ-ն ահազանգում է
17.05.2026 | 12:21
«Եվրատեսիլ 2026»-ում հաղթել է Բուլղարիան
Բոլորը

Թուրքիան հետաքննություն է սկսել 1364 անձի նկատմամբ, որոնք կարող են պատասխանատու լինել փետրվարին երկրում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով շենքերի ավերման համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, գրում է Կոմերսանտը։

«Հետաքննական գործողություններ են սկսվել 1364 անձի նկատմամբ, կալանավորվել է 302 կասկածյալ։ Եվս 312 անձի նկատմամբ կալանքի որոշում է կայացվել»,- ասել է Էրդողանը։

Նրա խոսքով՝ կալանավորվածների  թվում են 106 կապալառուներ, 163 շինարարներ, ինչպես նաև 18 կասկածյալներ, որոնք փոփոխություններ են կատարել շենքերի նախագծման մեջ։ Էրդողանը նշել է, որ 466 կասկածյալներից ոմանք ազատ են արձակվել ստորագրությամբ, այդ թվում՝ 85 կապալառու, 56 շենքի սեփականատեր և 34 մարդ, որոնք փոփոխություններ են կատարել շենքերի նախագծում։

Թուրքիայի նախագահը հայտնել է, որ այսօր դրվելու են առաջին տների հիմքերը, որոնք կառուցելու են աղետի գոտում։ Ընդհանուր առմամբ, նախատեսվում է կառուցել 650 հազար շենք։

Էմմա Չոբանյան