Փաշինյանն օրե՞նք է խախտել. Հանրային խորհուրդը շուրջ 2 տարի է՝ անգործունակ է. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

14.09.2026 | 14:06
Ուկրաինայի գլխավոր դատախազը հակակոռուպցիոն բյուրոյի տնօրենի նկատմամբ կասկածի ծանուցում է ստորագրել ու հեռացել երկրից․ Զելենսկին նրան պաշտոնանկ անելու կոչ է արել
14.09.2026 | 13:59
Ավանեսյանը Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում է ծորակի ջուր չօգտագործել
14.09.2026 | 13:52
Էդ ե՞րբ ա 102-րդ ռազմաբազան մեզ տեր կանգնել, որ դուրս գալուց էլ անտեր ենք մնալու. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:45
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 13:38
Հայաստանում այսօր բռնաբարվում է գույքային իրավունքը․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:31
Երևանում և մի շարք մարզերում սեպտեմբերի 14-18-ը բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
14.09.2026 | 13:23
Ռոբերտ Քոչարյանը գտնվում է մենախցում, որևէ կալանավորի տեսնելու հնարավորություն չունի․ Սողոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:16
Շվեդիայի ընտրություններում առաջատարը սոցիալ-դեմոկրատներն են
14.09.2026 | 13:08
Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով
14.09.2026 | 12:57
Ռուսական ավիահարվածի հետևանքով Իզյումում 3 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երկու ամսական երեխա
14.09.2026 | 12:48
Մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել երդման տեքստից․ Կարապետյանը՝ Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:37
Սովետական փտած մոտեցումները մարդու նկատմամբ անընդունելի են ինձ համար․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:28
«Տարբեր նարատիվներ կան որոշ վայրերի ծագման հետ կապված»․ ԵՄ ներկայացուցիչը՝ Արցախ այցի մասին
14.09.2026 | 12:19
Անընդունելի է․ չեմ կարող քանդել տալ տասնամյակների ինքնակամները, բայց ձեր աչքի առաջ նորերը հայտնվեն․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:10
Հայաստան գազամատակարարումը ժամանակավոր կդադարեցվի // Լռության րոպե ԱԺ-ում՝ 2022-ի զոհերի հիշատակին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Հանրային խորհուրդը շուրջ երկու տարի է՝ անգործունակ է։ Կառույցը 2021 թվականի մայիսից չունի նախագահ, ինչպես նաև թափուր են շուրջ 10 անդամների տեղերը։ ՀԽ անդամ Վազգեն Սաֆարյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց՝ Նիկոլ Փաշինյանին նամակ են հղել, խնդիրների մասին ահազանգել, բայց ամիսներ են անցել՝ պատասխան չկա։

Հիշեցնենք՝ Հանրային խորհուրդը ստեղծվել է 2009 թվականին, երբ Մարտի 1-ի արյունալի իրադարձություններից հետո նախագահի պաշտոնը ստանձնած Սերժ Սարգսյանը ժողովրդավար երևալու փորձեր արեց՝ ցույց տալու, թե հասարակության և իշխանությունների միջև կապը խզված չէ։ Չնայած Հանրային խորհրդի մասին օրենքով սահմանված է լիազորությունների լայն շրջանակ՝ կազմակերպել հանրային լսումներ կամ քննարկումներ հասարակական հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև կարևորագույն ոլորտներին առնչվող հարցերի վերաբերյալ, սակայն պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանն այս կառույցի աշխատանքն արդյունավետ չի համարում։ Ըստ նրա՝ խորհուրդը ո՛չ Սերժ Սարգսյանի, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանի իշխանությունների օրոք չաշխատեց։

Հանրային խորհրդի կազմը բաղկացած է 45 անդամից, 15 անդամի, այդ թվում՝ նախագահին, նշանակում է ՀՀ կառավարությունը, մյուս 15-ը նշանակվում են ՀԿ-ների կողմից, արդեն նշանակված 30 անդամներն ընտրում են ևս 15 անդամի։ Ըստ օրենքի՝ հերթական Հանրային խորհրդի կազմավորումը սկսվում է ոչ ուշ, քան Ազգային ժողովի հերթական ընտրությանը հաջորդող կառավարության կազմավորումից հետո` 30-օրյա ժամկետում։ 2021 թվականին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններից հետո նոր կառավարությունը ձևավորվել է օգոստոսի 19-ին, այսինքն, ստացվում է՝ մինչև սեպտեմբերի 19-ը Նիկոլ Փաշինյանը պետք է նշանակեր Հանրային խորհրդի նախագահ, ինչը չի արվել։ Սա Հանրային խորհրդի մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի առաջին մասի խախտում է։

Հիշեցնենք՝ Վազգեն Մանուկյանը 44-օրյա պատերազմից հետո միացել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին, դարձել էր ՀՓՇ-ի վարչապետի թեկնածուն։ Վազգեն Մանուկյանից հետո ՀԽ-ի նախագահությունը ստանձնած Ստյոպա Սաֆարյանը, խոսելով Խորհրդում ստեղծված ճգնաժամի մասին, ասում է՝ պատերազմից հետո կառույցի որոշ անդամներ սահմանադրական մարմինը ցանկանում էին ներքաշել քաղաքական գործընթացներում։

Չնայած ՀԽ-ին ուղղված քննադատություններին, որ այն անգամ Նիկոլ Փաշինյանի կողմից որպես «ժողովրդավարության բաստիոն» հռչակված Հայաստանում այդպես էլ չդարձավ երկխոսության ամուր հարթակ իշխանությունների ու քաղաքացիների միջև, նախկին նախագահը կառույցի դերն արդյունավետ է համարում։

Հանրային խորհուրդը պետբյուջեից նաև ֆինանսավորում է ստանում։ 2023 թվականին անհրաժեշտ ծախսերի համար կառույցին տրվել է 12 մլն դրամ։ Նախորդ տարիներին այդ գումարը եղել է 2-8 մլն դրամ, այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան՝ նշել են ՀՀ կառավարությունից՝ մանրամասնելով, որ ՀԽ-ի քարտուղարությունը նախ վճարովի աշխատակիցներ ունի՝ վեց հաստիքով, որոնք վարձատրվում են վարչապետի աշխատակազմից։ Ստյոպա Սաֆարյանը նշում է՝ իր ղեկավարման օրոք գումարը վերադարձվում էր պետբյուջե, իսկ Արտակ Քյուրումյանը սա աննպատակ ծախս է համարում։

Factor TV-ն տեղեկություններ ունի, որ իշխանությունները ցանկանում են լուծարել Հանրային խորհուրդը։ ՔՊ-ից այս լուրերը չեն մեկնաբանում։

Նշենք, որ ՀԽ-ն սահմանադրական մարմին է և միայն սահմանադրական փոփոխություններով կարող է լուծարվել։ Սահմանադրական փոփոխությունների խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը փոխանցեց, որ նման հարց իրենք չեն քննարկել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան