«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության վարչապետի թեկնածու Արտակ Սարգսյանը հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանում պատերազմի վտանգն արդեն առկա է, իսկ քաղաքական ուժերի մեծ մասը, ըստ նրա, հասարակությանը «կեղծ խաղաղության օրակարգ» են ներկայացնում։

Սարգսյանի խոսքով՝ իրենց քաղաքական ուժը չի պատրաստվում ընտրողներին համոզել, թե պատերազմ չի լինելու։ Նա նշել է, որ իրենք առաջարկում են պատերազմական գործողությունները տեղափոխել «հարևանի տարածք», ոչ թե թույլ տալ, որ մարտերը տեղի ունենան Հայաստանի տարածքում։

Քաղաքական գործիչը նաև խոսել է մասնավոր ռազմական ուժերի ներգրավման գաղափարի մասին՝ նշելով, որ նման առաջարկ ներկայացրել էին դեռևս մինչև 44-օրյա պատերազմը։ Նրա խոսքով՝ այդ նախաձեռնությունը մերժվել էր, իսկ Հայաստանում ընդունվել էր օրենք, որով վարձկան գործունեությունը քրեորեն պատժելի է ճանաչվել։

Հարցին, թե արդյոք իրենց ծրագիրը նշանակում է հրաժարում խաղաղության ճանապարհից, Սարգսյանը պատասխանել է, որ պատերազմն արդեն իրականություն է՝ նշելով, որ Իլհամ Ալիևը չի հրաժարվել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ իր հայտարարություններից։

Սարգսյանը նաև պնդել է, որ Հայաստանի ընտրությունները վերածվել են աշխարհաքաղաքական ուժերի պայքարի հարթակի, իսկ հիմնական քաղաքական դերակատարները, ըստ նրա, ներկայացվում են որպես արտաքին կենտրոնների շահերի կրողներ։

Անդրադառնալով մասնավոր բանակների թեմային՝ նա նշել է, որ խոսքը պրոֆեսիոնալ զինվորականների ներգրավման մասին է։ Սարգսյանի խոսքով՝ նման ուժեր հնարավոր է հավաքագրել աֆրիկյան երկրներից, ինչպես նաև Շրի Լանկաից և Ֆիլիպիններից։

Նա նաև հայտարարել է, որ օտարերկրյա զինվորների մասնակցությունը կարող է պայմանավորված լինել ոչ միայն ֆինանսական շահագրգռությամբ, այլ նաև գաղափարական մոտիվներով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան