Անձը իրավունք ունի ծանոթանալու քննչական մարմիններում իր իրավունքներին առնչվող նախապատրաստված նյութերին. դատարանի որոշումը. ՀՔԱՎ

Լուրեր

10.03.2026 | 14:40
Իրանում «մենք դեռ չենք ավարտել». Նեթանյահու
10.03.2026 | 14:31
Հայտնաբերվել է 11 հետախուզվող․ ՆԳՆ
10.03.2026 | 14:16
NBA-ում կրկնել են տպավորիչ ռեկորդ, որը սահմանվել էր 63 տարի առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.03.2026 | 14:06
Փարիզում մեկնարկել է Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովը. Փաշինյանը ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ է հրապարակել
10.03.2026 | 13:58
Թուրքիայում Patriot ՀՕՊ համակարգ է տեղակայվել՝ երկրի օդային տարածքի պաշտպանությանն աջակցելու համար
10.03.2026 | 13:50
Ավստրալիան ապաստան է տրամադրել կանանց Իրանի հավաքականի 5 ֆուտբոլիստի
10.03.2026 | 13:46
Ալիևը հաստատել է Նախիջևանի Սահմանադրության փոփոխությունները. Մոսկվայի և Կարսի պայմանագրերի հիշատակումները hանվել են
10.03.2026 | 13:42
Պարսից ծոցի երկրները հաղորդել են գիշերվա ընթացքում ավելի շատ հարձակումների մասին
10.03.2026 | 13:34
«Մենք փաստերը հիմա կներկայացնենք, իրանք էլ թող կպնեն իրանց գործին ու փորձեն հերքել»․ «Միասնության թևեր»-ի անդամը՝ ՀՀ տարածքում Ադրբեջանի նոր դիրքի շուրջ պնդման մասին
10.03.2026 | 13:25
Իրանն առաջարկել է համատեղ հետաքննել Թուրքիայի օդային տարածք մտած հրթիռների միջադեպերի վերաբերյալ
10.03.2026 | 13:19
Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
10.03.2026 | 13:08
Ապրիլի 1-ից կբարձրանա ԱՊՊԱ-ի հատուցումների առավելագույն սահմանաչափը
10.03.2026 | 13:00
Արարատի և Կոտայքի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի
10.03.2026 | 12:50
Բացահայտվել է մարտի 8-ին Քանաքեռ-Զեյթունում տեղի ունեցած սպանության դեպքը․ ՔԿ
10.03.2026 | 12:41
Թրամփը խոստացել է ընդունել Իրանի դպրոցի վրա հարձակման հետաքննության ցանկացած արդյունք
Բոլորը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2018 թ. մայիսի 22-ի որոշմամբ պարտավորեցրել է ՀՀ ՀՔԾ քննիչ Խ. Մեջլումյանին, որ վերջինս հնարավորություն տա Երևանի բնակիչ Խ. Մելքոնյանին իր իրավունքներին առնչվող նախապատրաստված նյութերին ծանոթանալու և անհրաժեշտության դեպքում դրանք պատճենելու:

Նյութերը նախապատրաստվել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա, որը ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացրել էր գրասենյակ դիմած Խ. Մելքոնյանի իրավունքների պաշտպանության նպատակով:

Երևանի քաղաքապետը 2002 թ. հոկտեմբերի 10-ին Երևանի բնակիչներ Խ. Մելքոնյանին ու Մ. Պապոյանին Հյուսիսային պողոտայի օտարման տարածքում գտնվող նրանց տարածքի փոխարեն Թումանյան փողոցում վարձակալությամբ տարածք տրամադրելու որոշում է կայացրել, սակայն վարձակալության պայմանագիր այդպես էլ չի կնքել:

Բնակիչները որոշել են դատական կարգով վերականգնել իրենց իրավունքները և դիմել են վարչական դատարան: Վարչական դատարանը 2008 թ. հուլիսի 30-ի վճռով Երևանի քաղաքապետարանին պարտավորեցրել է կատարել վերոնշյալ որոշումն ու վարձակալության պայմանագիր կնքել բնակչի հետ: Վճիռը ներկայացվել է հարկադիր կատարման, սակայն հարկադիր կատարողները չեն իրականացրել այն: