ԱՄՆ-ը կոշտ է Ադրբեջանի դեմ՝ մեծ պատերազմ թույլ չի տալիս․ Թուրքիան և ՌԴ-ն ունակ չեն Բաքվին հարձակման մղել․ Ռոբերտ Ղևոնդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն առաջին անգամ հրապարակավ հայտնեց ՌԴ-ի տեսակետը, թե Լեռնային Ղարաբաղի հայերն ինչպիսի՞ իրավունքներ պետք է ունենան Ադրբեջանի կազմում։ Նա բերեց Դոնբասի և Կոսովոյի՝ սերբ փոքրամասնության օրինակը, երբ Դոնբասը, ըստ Մինսկի համաձայնությունների, պետք է Ուկրաինայի կազմում գտնվեր՝ ունենալով մայրենի լեզվի, կրթության իրավունք, այս իրավունքները՝ ապրել ու աշխատել այդ լեզվով, մշակույթը և կրոնը պահպանելու, տեղական ինքնակառավարում ունենալու իրավունքներ, հատուկ տնտեսական ու առևտրային կապեր ունենալն իրենց հայրենակիցների հետ։ Ըստ Լավրովի՝ Դոնբասի դեպքում դա ՌԴ-ն էր։ Կոսովոյում բնակվող սերբերի իրավունքների մասով վերջերս Սերբիան և Կոսովոն համաձայնվեցին ստեղծել Կոսովոյում սերբ փոքրամասության տեղական ինքնակառավարման մարմիններ։

Factor TV-ին տված հարցազրույցում Անվտանգության քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանն ասում է, որ այսպիսով ՌԴ-ն սիրաշահում է Ադրբեջանին, քանի որ այն չափազանց կարևոր պետություն է իր համար։ Սակայն Ռոբերտ Ղևոնդյանը կանխատեսում է, որ Բաքուն չի համաձայնվի անգամ ՌԴ-ի այս առաջարկին, քանի որ Ադրբեջանն ընդհանրապես հրաժարվում ԼՂ-ի հայերին որևէ իրավունք զիջել։

Մեծ պատերազմի հավանականությունն այս պահին փորձագետը ցածր է համարում, քանի որ, ըստ նրա, ԱՄՆ-ը թույլ չի տալիս Բաքվին գնալ ռազմական գործողությունների, բացի այդ՝ երկրաշարժով և ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ Թուրքիան և ՌԴ-ն թուլացել են, և հիմա ունակ չեն Ադրբեջանին մղել լայնածավալ հարձակման։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան