ԱՄՆ Պետդեպը ՀՀ դատական համակարգն անվանել է ոչ անկախ ու կողմնակալ

Լուրեր

13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է մարդու իրավունքների մասին 2022 թվականի զեկույցը, որում ուսումնասիրել է 200 երկրներում առկա իրավիճակը, այդ թվում՝ Հայաստանում:

Զեկույցում նշվում է, որ չնայած օրենքը նախատեսում է անկախ դատական համակարգ, սակայն ՀՀ դատական համակարգը չի համարվում անկախ ու անկողմնակալ՝ կոռուպցիայի և քաղաքական ազդեցության, բարեփոխումներին դիմադրության և վերջին աղմկահարույց սկանդալների պատճառով: Դրանում նաև նշվում է, որ դատավորների վրա ազդելու՝ կառավարության փորձերի մասին չհաստատված տեղեկություններ են եղել:

Տարվա ընթացքում ՀԿ-ները շարունակել են տեղեկացնել դատավորների մասին, որոնք իրենց աշխատավարձի հետ անհամատեղելի զգալի գույք և ակտիվներ են ձեռք բերել, նաև շարունակել են նշել բոլոր գործող դատավորների նկատմամբ վեթինգի բացակայությունը՝ հիմնված օբյեկտիվ չափանիշների վրա։

Զեկույցում նշվում է, որ գործող դատավորների տարեկան ունեցվածքի հայտարարագրերի ստուգումները սահմանափակ են եղել և չեն նպաստել կոռումպացված դատավորների հեռացմանը:

Իրավապաշտպանները նշել են, որ որոշ դատավորներ ենթարկվել են ներքին ճնշման վերադասների, այդ թվում՝ ԱԱԾ-ի կողմից, որոշ դատական որոշումների վերաբերյալ: Զեկույցի համաձայն՝ իրավապաշտպաններն ահազանգում են, որ համանման հանգամանքների հետ կապված գործերի վերաբերյալ դատարանի որոշումները դարձել են անկանխատեսելի, իսկ որոշ աղմկահարույց կոռուպցիոն գործերում որոշումները քաղաքական դրդապատճառներ են ստացել: Նրանք պնդում են, որ դատաիրավական բարեփոխումները հիմնականում առաջարկում են ժամանակավոր շտկումներ, այլ ոչ համակարգային բարեփոխումներ:

Զեկույցում նաև նշվում է, որ ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները ենթադրում են արդար և հրապարակային դատաքննության իրավունք, սակայն դատական իշխանությունը չի կիրառել այդ իրավունքը:

Օրենքը նախատեսում է անմեղության կանխավարկած, սակայն կասկածյալները սովորաբար չեն օգտվում այդ իրավունքից։ Նշվում է նաև, որ հանրային պաշտպանները ծանրաբեռնված են, իսկ առանձին ոլորտներում, ինչպիսիք են մարդկանց թրաֆիքինգը և ընտանեկան բռնությունը, մասնագիտացված հանրային պաշտպանների պակաս կա:

Ընդգծվում է, որ ըստ իրավաբանների և մարդու իրավունքների տեղական և միջազգային դիտորդների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի, մեղադրող կողմը գերիշխող դիրք է պահպանել քրեական արդարադատության համակարգում:

Պետքարտուղարության զեկույցում արձանագրվում է նաև, որ քաղբանտարկյալներ ՀՀ-ում չկան։

Տաթև Ֆռանգյան