Ամերիաբանկը ճանաչվել է 2023թ. Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամերիաբանկը ճանաչվել է Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում Global Finance միջազգային առաջատար ֆինանսական ամսագրի կողմից: Մրցանակն Ամերիաբանկի` ներդրումաբանկային ոլորտում բացառիկ ձեռքբերումների, ինչպես նաև անհատականացված և հաճախորդների տարբեր ֆինանսական կարիքները բավարարելու համար նախատեսված ներդրումային բանկային և խորհրդատվական լուծումներ առաջարկելու կարողության գնահատանքն է:

Հեղինակավոր մրցանակաբաշխության հաղթողները ընտրվել են Global Finance ամսագրի խմբագիրների կողմից փորձագիտական գնահատականների և մի շարք չափանիշների հիման վրա, որոնց թվում են` բանկերի տրամադրած տվյալները, մասնաբաժինը շուկայում, գործարքների թիվը և ծավալը, մատուցվող ծառայությունները և խորհրդատվությունը, կառուցվածքավորման հնարավորությունները, սպասարկման ցանցը, շուկայի իրավիճակին արձագանքելուն ուղղված միջոցառումները, նորարարությունը, գնային քաղաքականությունը, տեղաբաշխված արժեթղթերի շարժը երկրորդային շուկայում, ինչպես նաև համբավը շուկայում:

«Ցանկացած խոշոր գործարք նախաձեռնելիս ընկերությունները հիմք են ընդունում ներդրումային բանկիրների առաջարկները, խորհրդատվությունը և ուղղորդումը: Նրանց փորձը, թերևս, առավել մեծ նշանակություն ունի անհանգիստ ժամանակներում», – նշել է Global Finance ամսագրի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Դ. Ջիարապուտոն: «Այս տարի, երբ գրանցվել է աննախադեպ բարձր գնաճ և տնտեսական անորոշություններ, Global Finance-ը հպարտությամբ է նշում այս ոլորտի առաջատար հաստատությունների ձեռքբերումները` անցկացնելով 2023թ. «Աշխարհի լավագույն ներդրումային բանկ» մրցանակաբաշխությունը»:

Ամերիաբանկի Տնօրինության նախագահ – գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշել է.  «Մենք անչափ հպարտ ենք, որ ութերորդ տարին անընդմեջ ճանաչվում ենք Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում Global Finance ամսագրի կողմից: Թեև վերջին տարիներին մենք անցել ենք ավելի դիվերսիֆիկացված ունիվերսալ բանկի մոդելին, մեկ տասնամյակից ավելի եղել ենք Հայաստանի առաջատար կորպորատիվ և ներդրումային բանկը՝ ծառայություններ մատուցելով ամենախոշոր կորպորատիվ հաճախորդներին և ֆինանսավորելով երկրի խոշորագույն ռազմավարական ծրագրերը: Մենք խորապես երախտապարտ ենք Global Finance-ին այս մրցանակի համար, ինչպես նաև մեր ներդրումաբանկային թիմին, որի փորձառության ու նվիրվածության շնորհիվ Ամերիաբանկը շարունակում է դիրքավորվել որպես հայաստանյան շուկայի առաջատարը: Մեր ապագա ծրագրերում մենք կշարունակենք առանձնակի ուշադրություն դարձնել այն ​​ոլորտների և նախագծերի ֆինանսավորմանը, որոնք առավել խոստումնալից են կայունության և երկարաժամկետ զարգացման տեսանկյունից»:

Ամերիաբանկն 2022-ին  միջազգային առաջատար ամսագրերի` The Banker-ի,  Euromoney-ի և Global Finance-ի կողմից ճանաչվել է «Լավագույն բանկը» Հայաստանում, ինչի առթիվ մեկնարկել է «Եռակի լավագույնը» արշավը: Այն անցկացվում է «Լավագույն հնարավորությունը ստեղծում են մարդիկ» կարգախոսի ներքո և նվիրված է վերջին տարիներին Բանկի ձեռքբերումների հետևում կանգնած բոլոր մարդկանց` հաճախորդներից ու գործընկերներից մինչև աշխատակիցներ:

 

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք  նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր:

Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն  բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով` Estate.ameriabank.am, Automarket.ameriabank.am, Business.ameriabank.am:

Լինելով հաճախորդամետ` Ամերիան ձգտում է ժամանակակից թվային աշխարհում ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: