Ալիևին չի զսպելու․ Կարապետյանն առաջարկում է Ադրբեջանի քայլերը դատապարտող նախագիծը չընդունել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ-ում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ներկայացրեց Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ իրենց դաշինքի հայտարարության տեքստը, որին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն չէր տվել:

Ներկայացնելով հանձնաժողովի դիրքորոշումը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը խորհրդարանին առաջարկեց  չմասնակցել հայտարարության տեքստի քվեարկությանը:

«Միայն այն ձևակերպումը, ըստ որի՝ կրկին Լաչինի միջանցքի արգելափակման համար պատասխանատվության բաժին է սահմանվել ՀՀ-ի համար, կարող էր հիմք հանդիսանալ տեքստը մերժելու համար»,- նշեց Մարիա Կարապետյանը:

Նրա խոսքով՝ դեռևս դեկտեմբերի 14-ին ԱԺ-ն ընդունել է հայտարարություն Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ. «Հաշվի առնելով հարցի կարևորությունը, ինչպես նաև երկու նոր հանգամանքները՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ոստիկանների սպանությունը և ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշման չկատարումը, կարելի էր ընդունել ԱԺ նոր հայտարարության տեքստ՝ վերահաստատելով դեկտեմբերի 14-ի հայտարարության դիրքորոշումները և ավելացնել այս նոր բաղադրիչները»:

Քանի որ շատ հարցերում համակարծիք են, պատգամավորը նշեց, որ իրենք առաջարկ են արել «Հայաստան» դաշինքին՝ փորձելով գտնել հայտարարության տեքստի փոխադարձաբար ընդունելի բառապաշար, ինչը, սակայն, չի ընդունվել:

«ԱԺ հայտարարությունը Ալիևին ո՛չ զսպելու է, ո՛չ էլ սադրելու: ԱԺ հայտարարությունը ուղերձ է միջազգային հանրությանը, և այս հարցում մենք կարող ենք ջանալ ձեռք բերել աջակիցներ և կարող ենք լինել անընկալելի, անըմբռնելի միջազգային հանրության համար»,- ամփոփեց Մարիա Կարապետյանը:

Մանրամասները՝ տեսանյութում