Նախիջևանում կարող է վառելիքի պակաս առաջանալ․ բեռնատարների վարորդները, ի նշան բողոքի, հրաժարվում են Իրան մեկնել

Լուրեր

08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
Բոլորը

Նախիջևանում կարող է վառելիքի պակասի խնդիր առաջանալ։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ մի քանի օր է՝ բեռնատարների վարորդները հրաժարվում են ճանապարհ դուրս գալ։

Նախօրեին բեռնատարների վարորդները հերթական անգամ բողոքի ակցիա են անցկացրել Նախիջևանի քաղաքային ավտոպարկում։ Նրանք հայտարարել են, որ հրաժարվում են ճանապարհ դուրս գալ՝ բողոքելով, որ վերջին երկու ամիսների ընթացքում իրանական մաքսատան աշխատակիցներն իրենցից «կաշառք են պահանջում, երբ հատում են սահմանը»։

Վարորդները նշել են, որ մարտի 8-ից հետո ոչ մի բեռնատար չի մեկնել Բաքու և ոչ մի բեռնատար չի ժամանել այնտեղից։ Վարորդներն ասել են, որ ճանապարհ դուրս չեն գա, քանի դեռ խնդիրը չի լուծվել։

Հավելենք, որ Ադրբեջանի և Իրանի իշխանություններն այս մասին դեռևս որևէ հայատարարություն չեն արել։

Էմմա Չոբանյան