Կառավարությունում մշակվում է ռազմավարություն, որը միտված է սփյուռքի մտավոր և ֆինանսական ներուժի արդյունավետ օգտագործմանը, հայրենադարձության  ապահովմանը. Սփյուռքի փոխնախարար

Լուրեր

14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
14.10.2026 | 12:21
Ադրբեջանի մի շարք պետական ​​​​կառույցների կայքեր կիբերհարձակման են ենթարկվել
Բոլորը

Հունիսի 21-ին Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ տեսաժողով Ֆրանսիայի հայկական համայնքի «Հայասա» ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ, որին մասնակցեցին սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր Գրիգորյանը, Եվրոպայի հայ համայնքների վարչության աշխատակիցներ:

Ֆրանսիայից տեսակապին մասնակցեցին «Հայասա» ֆեդերացիայի նախագահ Հայկ Շահինյանը, «Հայասա» միության համահիմնադիր Նարեկ Ոսկանյանը, «Info Armenie» լրատվամիջոցի ներկայացուցիչ Նարե Թադևոսյանը, , «Ազատ ձայն» կազմակերպության նախագահ Վիգեն Ակոպոֆֆը, «Հայասա» ֆեդերացիայի անդամ Անի Հովհաննիսյանը:

Ողջունելով տեսաժողովի մասնակիցներին՝ սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր Գրիգորյանը նշեց. «Ողջունում եմ ձեր պատրաստակամությունը համագործակցել նախարարության հետ, մասնակցել նոր Հայաստանի ծրագրերին: Կառավարությունում մշակվում է հայապահպանության և հայրենադարձության ռազմավարություն, որը միտված է Հայաստանի զարգացման համար սփյուռքի մտավոր և ֆինանսական ներուժի արդյունավետ օգտագործմանը, հայրենադարձության համար համապատասխան պայմանների ապահովմանը»:

Փոխնախարարը լսեց «Հայասա» ֆեդերացիայի նախագահ Հայկ Շահինյանի դիտարկումներն ու առաջարկները, հորդորեց դրական մթնոլորտում աշխատել համայնքի բոլոր կազմակերպությունների հետ,կարևորեց համայնքի համախմբվածությունն ու միասնականությունը, համագործակցության շրջանակների ընդլայնումը:

«Հայասա» ֆեդերացիայի անդամ Անի Հովհաննիսյանը խոսելով տուրիզմի զարգացման հնարավորությունների մասին՝ հավելեց. « Տուրիզմը կարող է լինել մշակութային երկխոսության գործիք Հայաստանի և սփյուռքի միջև և ապահովել շբոսաշրջիկների մեծ հոսք դեպի Հայաստան»:

Քննարկվեցին հայկական համայնքում առկա  խնդիրներին, Հայաստանի տնտեսության զարգացմանն ուղղված առաջիկա ծրագրերին, տուրիզմի, սպորտի և կրթության ոլորտներում համագործակցության շրջանակներին վերաբերող հարցեր: