Ինչու է Արայիկ Հարությունյանը փոխում Սահմանադրությունը․ Արցախի ԱԺ-ն կկարողանա նախագահ ընտրել․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

20.02.2026 | 23:28
ԱՄՆ-ն էլ է պահանջում, որ Ուկրաինան հանձնի ամբողջ Դոնբասը․ Զելենսկի
20.02.2026 | 23:11
«Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել»․ Լևոն Ազիզյան
20.02.2026 | 22:50
Ինչպես մանկուց զարգացնել ֆինանսական գրագիտություն․ Ամերիաբանկի նոր նախաձեռնությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
20.02.2026 | 22:40
Երկրպագուները հավաքվում  են Ճապոնիայի կենդանաբանական այգում՝ տեսնելու համացանցում ճանաչում ձեռք բերած փոքրիկ կապիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 22:26
Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
20.02.2026 | 22:16
Թուրքիան եվրոպացի 6 ակտիվիստների է ձերբակալել քաղբանտարկյալներին այցելելուց հետո․ նրանք կարտաքսվեն
20.02.2026 | 22:00
Հայաստանի ժողովուրդն արժանի է այնպիսի ընտրությունների, որտեղ երկրի ապագան բացառապես իր ձայնով կկանխորոշվի. Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում
20.02.2026 | 21:45
 «Կամասուտրա»՝ պատմության դասագրքի փոխարեն. ինչպես է Arajin Chariq-ը թիրախավորում քաղաքական գործիչներին
20.02.2026 | 21:31
Օրերս Ամասիայում հայտնված ադրբեջանցիները նաև 2013 և 2014 թվականներին են այցելել ՀՀ. ԱԱԾ
20.02.2026 | 21:22
Անգլերենի համադպրոցական մրցույթ՝ «The Magic of English»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 21:12
Գալուզինը ՌԴ-ում Թուրքիայի դեսպանի հետ Հարավային Կովկասում իրավիճակն է քննարկել
20.02.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի և Գարեգին Բ-ի սուր առճակատումը նոր երանգ ստացավ․ ի՞նչ հանգուցալուծում կլինի
20.02.2026 | 20:51
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագրի նախագիծը պատրաստ կլինի «առաջիկա երկու-երեք օրերին»
20.02.2026 | 20:44
Ավստրիայում ճնշումնե՞ր են եղել․ Փաշինյանին միացած հոգևորականի անունը՝ նրա դեմ կոշտ հայտարարության տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 20:32
Խուզարկություններ` Երևանի շուրջ 40 հասցեներում
Բոլորը

Արցախում ռազմական դրության ժամանակ Ազգային ժողովը նախագահ ընտրելու իրավունք կունենա․ Արցախի խորհրդարանը երեկ առաջին ընթերցմամբ և միաձայն ընդունեց Սահմանադրության փոփոխության մասին նախագիծը, որը նախաձեռնել էր նախագահ Արայիկ Հարությունյանը։

Արցախում ռազմական դրություն է 1992 թվականից, ինչո՞ւ հիմա որոշեցին փոփոխել Սահմանադրությունը։ Արցախի Ազգային ժողովի իշխող «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանն ասում է՝ այս փոփոխությունը պիտի լիներ դեռ 2017-ին ընդունված Սահմանադրությամբ, որը հիմա որոշակի ռիսկեր է պարունակում։

Այս նախագիծն արդյո՞ք իշխանությունը պահելու դյուրին տարբերակ չէ․ Արցախի նախագահի խորհրդական, նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանն այս իրավիճակում իշխանության համար պայքարի մասին խոսելը տեղին չի համարում․ պնդում է՝ այս ամենն արվում է պետական կառավարման համակարգի կայունության համար։

«Խնդիրն այն է, որ պետք է ինչ-որ կառուցակարգային փոփոխություններ մտցնենք, որպեսզի պետությունը կաթվածահար չլինի ֆորսմաժորային իրավիճակների դեպքում։ Այստեղ խնդիրն անձը չէ, այլ ինստիտուտներն են։ Նույնիսկ այս վիճակում, բայց մեզ մոտ էլ կան իշխանության համար պայքարողներ»,- ասում է Դավիթ Բաբայանը։

Գործող Սահմանադրությամբ՝ Հանրապետության նախագահի հրաժարականի, մահվան, լիազորու­թյունների դադարեցման կամ նրան անվստահություն հայտնելու, պաշտո­նանկ անելու, ինչպես նաև Ազգային ժողովն արձակվելու դեպքերում նշանակ­վում են Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ: Եթե, օրինակ, հիմա Արայիկ Հարությունյանը հրաժարական տա, ապա նրա լիազորությունները կկատարի Ազգային ժողովի նախագահը և 40 օրվա ընթացքում կկազմակերպվեն արտահերթ ընտրություններ։ Նոր փոփոխությամբ հնարավոր կլինի խուսափել Ազգային ժողովի լուծարումից, ընտրություններից, և օրենսդիր մարմինը կկարողանա նախագահ ընտրել։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այդ պաշտոնում ընտրվել է 44-օրյա պատերազմից առաջ՝ գարնանը։ Նրա պաշտոնավարման ավարտին 2 տարի դեռ կա, բայց լուրեր են շրջանառվում, որ Արայիկ Հարությունյանը մտադիր է հրաժարական տալ։ Նախագահի մամուլի խոսնակի հետ կապ հաստատել չհաջողվեց, իսկ Դավիթ Բաբայանն ասաց՝ չի հասկանում հրաժարականի մասին խոսակցությունների տրամաբանությունն այն դեպքում, երբ այս փոփոխության ժամկետը մինչև 2025 թվականն է, այսինքն՝ մինչև գործող նախագահի լիազորությունների ավարտը, իսկ 2025-ին նախատեսված են ընտրություններ։

Խորհրդարանի նախագահ ընտրելու հնարավորություն տվող օրենսդրական փոփոխությունն առաջին ընթերցմամբ ընդունվել է միաձայն, ընդդիմադիր ուժերը ևս կողմ են քվեարկել։ Ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն էլ չի հասկանում, թե ինչու է գործող նախագահը նման գործընթաց նախաձեռնել, բայց ասում է՝ իրենք կողմ են սահմանադրական փոփոխությունների ամբողջ փաթեթին, ոչ թե միայն կոնկրետ հոդվածի կամ հոդվածների։

«Այս բարեփոխումների հիմնական նպատակն այն էր, որ մենք խուսափենք 2025 թվականի մայիսին հերթական ընտրությունների գնալու անհրաժեշտությունից»,- ընդգծում է Հակոբյանը։

Բարեփոխումների իմաստը, ըստ նրա, հանրաքվե անցկակնելն էր։ Այս գործողությունները, ասում է Մետաքսե Հակոբյանը, սահմանադրական իրավունքներին հակասող են, բայց եթե որոշել էին, միևնույն է, ընդունելու էին։

Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկների ներկայացման ժամկետ է սահմանվել մինչև մարտի 21-ը, որից հետո արդեն խորհրդարանը Սահմանադրական փոփոխության նախագիծը կքվեարկի երկրորդ և վերջնական ընթերցմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան