Պետք է արմատախիլ անել կոռուպցիոն դրսևորումները․ ԱՀ պետնախարարը՝ առողջապահության ոլորտի մասին

Լուրեր

01.06.2026 | 16:45
Արթուր Օսիպյանին ցանկանում են հասցնել մահվան. Ժաննա Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.06.2026 | 16:35
97 մլրդ դրամի տուգանք․ ինչ ազդեցություն է ունեցել Փաշինյանի «վետոն»
01.06.2026 | 16:27
Վրաստանի վարչապետը Ադրբեջանի ՊՆ ղեկավարի հետ տարածաշրջանում խաղաղության հարցեր է քննարկել
01.06.2026 | 16:23
Լևոն Երանոսյան, Հայկազ Բաղմանյան, Վալերի Գրիգորյան, Պողոս Պողոսյան․ հայտնի է Մարտի 1-ի գործով նոր մեղադրյալների ինքնությունը  
01.06.2026 | 16:19
Ագրեսիվ փոխհատուցում ենք տալու ԵՄ ապրանք արտահանող տնտեսվարողներին. Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.06.2026 | 16:10
Նարեկ Գրիգորյանի իրացրած 11-մետրանոցն օգնել է «Ֆարուլին» մնալ Ռումինիայի Սուպերլիգայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.06.2026 | 16:00
Թուրքիայից Հայաստան զբոսաշրջային ուղևորություններն ավելացել են
01.06.2026 | 15:52
Պրեմիեր լիգայում ամենաշատ խաղ անցկացրած ֆուտբոլիստն ավարտեց կարիերան
01.06.2026 | 15:43
Նման ծառայությունները միջազգային ընդունված գին ունեն․ Eleveight AI-ի գործադիր տնօրեն
01.06.2026 | 15:34
Ալիևը շնորհակալություն է հայտնել Թրամփին 907-րդ ակտի կասեցումը երկարաձգելու համար
01.06.2026 | 15:26
ԵԱ․ Հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Մարիամ Մկրտչյանը
01.06.2026 | 15:18
Իրանը հայտարարում է, որ ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն ու Իսրայելի հարձակումները Լիբանանի վրա հետաձգում են դիվանագիտությունը
01.06.2026 | 15:10
Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել // Նստացույց՝ Արթուր Օսիպյանին ազատելու պահանջով․ ԼՈՒՐԵՐ
01.06.2026 | 14:53
«Ես էլ եմ դիվանագետ». դիվանագետների երեխաներն այցելել են ԱԳՆ
01.06.2026 | 14:44
Մալթայում հրավառության գործարանում հզոր պայթյուն է տեղի ունեցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը այսօր՝ մարտի 15-ին, հանդիպել է առողջապահության նախարարության աշխատակազմի և նախարարության ենթակա ստորաբաժանումների պատասխանատուների հետ ու ներկայացրել նորանշանակ նախարար Վարդան Թադևոսյանին: Պետնախարարը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Սամվել Ավետիսյանին կատարած աշխատանքի համար, իսկ նախարար Վարդան Թադևոսյանին մաղթել արդյունավետ աշխատանք: Այս մասին հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմից։

Հանրապետության առջև ծառացած մարտահրավերների համատեքստում պետական նախարարն ընդգծել է առողջապահության նախարարության աշխատանքի արդյունավետության շարունակական ապահովման անհրաժեշտությունը: Գուրգեն Ներսիսյանը նշել է, որ բնակչության առողջության պահպանումը պետության կողմից կարևորագույն խնդիրներից մեկն է, որի լուծումները քայլ առ քայլ տրվելու են ոլորտի բարեփոխումների շրջանակներում իրականացվող պետական ծրագրերի միջոցով:

«Առաջիկայում մենք հնարավորություն կունենանք համակարգի բարեփոխումները շարունակել ավելի մեծ ծավալով: Այդ թվում մենք անզիջում պայքար կմղենք բուժհիմնարկներում առկա մի շարք արատավոր երևույթների դեմ, որոնց բախվում են մեր քաղաքացիները: Մի կողմից մենք պետք է բուժաշխատողներին ապահովենք արժանապատիվ վարձատրությամբ, մյուս կողմից արմատախիլ անենք կոռուպցիոն որոշ դրսևորումներ: Այս հարցում ակնկալում եմ առողջապահության ոլորտում իրենց ծառայությունն իրականցնող յուրաքանչյուր անձի համարձակությունը, պատրաստակամությունն ու համառությունը», – իր խոսքում նշել է Գուրգեն Ներսիսյանը:

Հանդիպմանը քննարկվել են նաև շրջափակման պայմաններում ոլորտի առջև ծառացած մի շարք հրատապ խնդիրներ: