Տեխնոլոգիական ոլորտում ՀՀ և Ղազախստանի գործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի. ԲՏԱ նախարար

Լուրեր

06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
06.06.2026 | 18:33
11 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին
06.06.2026 | 17:50
Ընտրական հանցագործությունների գործերով ձերբակալվել է 194, քրեական հետապնդման ենթարկվել՝ 209 անձ. ՀԿԿ
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Այս մասին տեղեկացնում են նախարարության մամուլի ծառայությունից։

Կողմերը ողջունել են միմյանց, անդրադարձել բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա գործակցությանը, ոլորտային նախարարությունների և ընկերությունների միջև աշխատանքային հանդիպումների, համատեղ ծրագրերի իրականացման կարևորությանը։

Նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդգծել է, որ տեխնոլոգիական ոլորտում երկու երկրների միջև շատ դինամիկ հարաբերություններ են ձևավորվել, որոնք զարգացման և ընդլայնման մեծ ներուժ ունեն։

Դեսպան Բոլատ Իմանբաևն իր հերթին, կարևորելով Հայաստանի և Ղազախստանի միջև տեխնոլոգիական ոլորտի գործակցության զարգացումը, պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակում նպաստել հետագա արդյունավետ համագործակցությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են թվայնացման, տեխնոլոգիական կրթության, տիեզերական տեխնոլոգիաների, մի շարք այլ ուղղություններով փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները։

Կողմերն անդրադարձել են նաև ապրիլի 27-28-ը Երևանում անցկացվելիք հայ-ղազախական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստի ոլորտային օրակարգի ձևավորմանը, ինչպես նաև 8-րդ նիստի արձանագրության կատարմանն առնչվող մի շարք հարցերի։ Նշվել է, որ միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստի շրջանակներում կքննարկվեն տեղեկատվական տեխնոլոգիաների, թվային փոխակերպման, կիբեռանվտանգության, տիեզերական տեխնոլոգիաներին առնչվող բազմաբնույթ թեմաներ։

Հանդիպման ավարտին ևս մեկ անգամ վերահաստատվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությունն ու պատրաստակամությունը: