Շվեդիան պատրաստակամ է շարունակել համագործակցությունը ՀՀ ՆԳՆ հետ

Լուրեր

01.06.2026 | 18:44
Goal.com-ը թարմացրել է «Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը
01.06.2026 | 18:30
Վարչապետ դառնամ՝ կսկսենք Արցախն ազատագրել՝ աֆրիկացի և ֆիլիպինցի վարձկաններով․ ուրիշ ձև չկա․ Արտակ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.06.2026 | 18:27
«Սամոյին ըսինք, կարգին փող տայիր, հելնեինք դրան գյուլեինք պրծնեինք»․ ՀԿԿ-ի նոր գաղտնալսումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.06.2026 | 18:19
ՌԴ կառավարությունն արգելել է ավիացիոն վառելիքի արտահանումը
01.06.2026 | 18:10
Թրամփը՝ ՀՀ-Ադրբեջան նոր քննարկումների մասին // Խուզարկություն «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ ԼՈՒՐԵՐ
01.06.2026 | 18:00
ԵՏՄ երկրները պետք է մինչև դեկտեմբեր քննարկեն Հայաստանի շուրջ բոլոր նրբությունները․ Պեսկով
01.06.2026 | 17:48
Ուկրաինան Ադրբեջանին առաջարկել է օգտագործել Եվրոպայի ամենամեծ ստորգետնյա գազապահեստարանները
01.06.2026 | 17:40
Հունիսի 2-ից մեկնարկող «Երևանի բալետ ֆեստ»-ի օրերին կգործեն անվճար ավտոբուսային երթուղիներ
01.06.2026 | 17:29
Հայաստանում ՌԴ դեսպանը Մոսկվայում է․ Զախարովա
01.06.2026 | 17:17
Հայաստանն առաջին տեղն է գրավել մուայթայի Կովկասի գավաթի թիմային հաշվարկում
01.06.2026 | 17:09
ԱՄՆ-ը կրճատել է Ուկրաինայում ՌԴ-ի ռազմական հանցագործությունների հետաքննությանն ուղղված աջակցությունը
01.06.2026 | 17:03
Թրամփը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հունիսին նախատեսվող բանակցությունների մասին
01.06.2026 | 16:52
Կշարունակենք աջակցել ՀՀ-ին․ ԵՄ-ն դատապարտել է Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ճնշումները
01.06.2026 | 16:45
Արթուր Օսիպյանին ցանկանում են հասցնել մահվան. Ժաննա Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.06.2026 | 16:35
97 մլրդ դրամի տուգանք․ ինչ ազդեցություն է ունեցել Փաշինյանի «վետոն»
Բոլորը

Մարտի 14-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը մասնակցում էին նաև Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ու ՆԳՆ ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը։
Ողջունելով դեսպանին՝ Ներքին գործերի նախարարն ընդգծել է, որ Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպանն առաջին անգամ է այցելում ՀՀ ներքին գործերի նախարարություն, ինչը լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ համագործակցության հետ կապված հարցեր։

Վահե Ղազարյանը կարևորել է միջազգային գործընկերների՝ հատկապես Եվրոպական միության կողմից ցուցաբերվող բազմակողմանի աջակցությունը Ներքին գործերի նախարարության ամբողջական կազմավորման, ոստիկանության և փրկարար ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման գործում։

Ներքին գործերի նախարարը, նշելով շվեդական կողմի հետ համագործակցության մի շարք հաջողված օրինակներ, ընդգծել է նաև Հայաստանի և Շվեդիայի Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոների միջև իրականացվող ինտենսիվ աշխատանքները։
Հատկապես կարևորվել է բնակչության պաշտպանության ոլորտում Եվրոպական միության կողմից իրականացված Փրկարար ծառայության կարողությունների հզորացմանն ու ինստիտուցիոնալ կայացմանն ուղղված «Թվինինգ» ծրագիրը՝ Շվեդիա-Լիտվա համատեղ գործունեության կարգով, որի նպատակն է նվազեցնել տարատեսակ աղետների ազդեցությունը մարդկային կյանքի, երկրի տնտեսության և համայնքների վրա և ամրապնդել աղետների ռիսկի կառավարման կարողությունները։

Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, շնորհավորել է Վահե Ղազարյանին ՆԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել։

Դեսպանը նույնպես կարևորել է ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակներում առկա համագործակցությունը։ Այդ ուղղությամբ հատկապես մատնանշվել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA), Արևելյան գործընկերության և ԵԱՀԿ շրջանակներում իրականացված աշխատանքները։ Դեսպան Սվենսոնը պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը։
Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ներկայացնելով նախարարության կազմավորման աշխատանքները, ընդգծել է ենթակա ծառայություններում՝ ոստիկանությունում, փրկարար և միգրացիոն ծառայություններում ընթացող բարփոխումները։ Նա անդրադարձել է նաև ոստիկանությունում և փրկարար ծառայությունում իրականացվելիք ատեստավորմանը, ինչը կնպաստի ծառայողների սոցիալական երաշխիքների էական բարելավմանը։

ՆԳՆ ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը ներկայացրել է շվեդական կողմի հետ իրականացված ծրագրերը՝ ընդգծելով բանակցային ոստիկանության ստեղծումն ու այդ ուղղությամբ ծառայողների վերապատրաստման դասընթացները։

Հանդիպմանը նախանշվել են համագործակցության հետագա ուղղություններն ու քննարկվել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումներին, վիզաների ազատականացմանը, քաղպաշտպանությանն ու միգրացիային, ինչպես նաև ծառայություններում կանանց ներգրավվածությանն ու կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հարցեր։