Վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ
Տնտեսություն
14.03.2023 | 12:16ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ մարտի 14-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝
· անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 10.75%,
· Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 12.25%,
· Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 9.25%: