Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին

Լուրեր

08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
Բոլորը

Վրաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Հանդիպմանը մասնակցել է նաև Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին:

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ ողջունելով նախարարին՝ Իրակլի Ղարիբաշվիլին կարևորել է հայ-վրացական բազմակողմ հարաբերությունները և արդյունավետ համագործակցությունը։ Նշվել է, որ Վրաստանին և Հայաստանին կապում են դարավոր պատմությունը և բարիդրացիական հարաբերությունները: Վրաստանի վարչապետը վստահություն է հայտնել, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցությունը կնպաստի հայ-վրացական բարեկամական կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով բարեկամական սերտ համագործակցությունը ՀՀ-ի և Վրաստանի միջև:Նախարարը այս համատեքստում ներկայացրել է ԿԳՄՍ նախարարության պատրաստակամությունը՝ ընդլայնելու փոխհամագործակցությունը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդական քաղաքականության բնագավառներում: Ժաննա Անդրեասյանը փաստել է՝ համատեղ ծրագրերի իրականացումն էլ ավելի կամրապնդի երկու ժողովուրդների միջև բարեկամական կապը:

Նախարարը շնորհակալություն է հայտնել Վրաստանում հայերենի ուսուցմամբ հանրային դպրոցներին աջակցելու համար՝ կարևորելով կրթության և գիտության ոլորտներում արդյունավետ համագործակցությունը:
Ժաննա Անդրեասյանն այս համատեքստում կարևորել է ՀՀ-ի և Վրաստանի միջև դպրոցական և միջբուհական համագործակցությունը, որի կարևոր ձեռքբերումներից է Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցի և Թբիլիսիի թիվ 104 հանրային դպրոցի միջև համագործակցության հուշագրի, ինչպես նաև Երևանի պետական համալսարանի և Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը: Նա հայտնել է, որ համապատասխան աշխատանքներ են տարվում՝ ընդլայնելու համագործակցության շրջանակը՝ ընդգրկելով ՀՀ և Վրաստանի այլ ուսումնական հաստատություններ ու կրթագիտական կառույցներ ևս:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև փորձի փոխանակման ծրագրեր իրականացնելու հնարավորությունը՝ ուղղված ՀՀ դպրոցներում վրացերենի՝ որպես երրորդ օտար լեզվի ներդրմանը, ինչպես նաև միջպետական ծրագրի շրջանակում իրականացվող կրթաթոշակային ծրագրի կարևորությանը, որի միջոցով ՀՀ քաղաքացիները հնարավորություն են ստանում բարձրագույն կրթություն ստանալ Վրաստանի բուհերում, իսկ Վրաստանի քաղաքացիները՝ ՀՀ բուհերում:

Մշակույթի ոլորտում նախարարը կարևորել է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի գործունեությունը և շնորհակալություն հայտնել Վրաստանի կառավարությանը՝ մշտապես ցուցաբերվող աջակցության համար:

Նա հայտնել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ 2023-24 թթ.-ին կազմակերպելու փոխադարձ մշակույթի օրեր: Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ աշխատանքները համակարգելու նպատակով հայկական կողմը մշակել է «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության գործերի նախարարության միջև Հայաստանում և Վրաստանում փոխադարձ մշակույթի օրերի անցկացման մասին» փոխըմբռնման հուշագրի նախագիծ, որը դեռևս գտնվում է ներպետական համաձայնեցման փուլում և շուտով կներկայացվի վրացական կողմին՝ փոխհամաձայնեցման:

Քննարկվել են նաև սպորտի ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ ԿԳՄՍ նախարարը Վրաստանի վարչապետին տեղեկացրել է Հայաստանում նախատեսվող միջազգային մարզական միջոցառումների՝ Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների և Սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունների մասին:

Նախարարն անդրադարձել է նաև երիտասարդական քաղաքականության բնագավառում համատեղ ծրագրեր իրականացնելու կարևորությանը՝ ընդգծելով հայ-վրացական երիտասարդական ֆորումի անցկացումը, որի նպատակն է զարգացնել երկխոսությունը երիտասարդների միջև:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: