30 խոսնակ 9 երկրից, 2000 գրանցված այցելու և 120 ընկերություն. մեկնարկեց «Դիջիթեք 2022»-ը

Լուրեր

16.12.2025 | 23:30
Հաագայում 35 երկիր ստորագրել է Ուկրաինային փոխհատուցման համար միջազգային հանձնաժողովի ստեղծման կոնվենցիան
16.12.2025 | 23:25
Առանց Մբապեի ու Հոլանդի. ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա խորհրդանշական հավաքականը
16.12.2025 | 23:16
BBC-ից Թրամփի փոխհատուցման պահանջը կարող է կազմել շուրջ 10 մլրդ դոլար
16.12.2025 | 23:08
Վթար Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
16.12.2025 | 23:05
Սև ծովում հարձակումները սպառնում են նավարկության անվտանգությանը. Էրդողան
16.12.2025 | 22:53
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.12.2025 | 22:40
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է ծանրամարտի տղամարդկանց հավաքականին
16.12.2025 | 22:27
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Արևմուտքն ակտիվացրել է «ապակառուցողական ջանքերը Հարավային Կովկասում»
16.12.2025 | 22:21
Ինչ է գրված ՀՀ-Լյուքսեմբուրգ ռազմավարական հռչակագրում. ԱԳՆ-ն մանրամասներ է հրապարակել
16.12.2025 | 22:17
ՖԻՖԱ․ Տարվա լավագույն ֆուտբոլիստը, մարզիչը և գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 22:14
Ռուբեն Վարդանյանի գործով ​​դատավարությունը մոտենում է ավարտին․ կողմերը պատրաստվում են եզրափակիչ ելույթներին
16.12.2025 | 22:01
Հայաստան–Լյուքսեմբուրգ հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի. տեղի է ունեցել Միրզոյան-Բետել հանդիպում
16.12.2025 | 21:58
Ադրբեջանն ու Թուրքիան միմյանց ռազմական օգնություն կցուցաբերեն ագրեսիայի դեպքում
16.12.2025 | 21:45
Նոր պահանջներ Երևանին` TRIPP-ի վերաբերյալ. ինչու Մոսկվան և Թեհրանը խոսեցին միաժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 21:33
Մաշտոցը կլինի թղթի վրա, իսկ հեռախոսները՝ միայն դասի համար. Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ քննադատություններին
Բոլորը

Մարտի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեցին «ԴիջիԹեք 2022» համաժողովը և համանուն ցուցահանդեսը։ Համաժողովն ընթացավ «Ամբիցիոզ թեք. Բաց տնտեսությունների դիմակայունությունն աշխարհի աճող անկայունության պայմաններում» խորագրով։ Ներկայացավ 30 խոսնակ 9 երկրից, ներկա գտնվեց 2000 գրանցված այցելու, իսկ 17-րդ ամենամյա ցուցահանդեսին, որը կընթանա մինչև մարտի 12-ը, մասնակցում է 120 ընկերություն․ տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից։

«Համաժողովի բացման արարողությանն իրենց ելույթով տեխնոլոգիական համայնքին են ողջունել ՀՀ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը, «ԴիջիԹեք» համաժողովի նախագահ Րաֆֆի Քասարջյանը, ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնության դեսպան Վիկտոր Ռիխտերը։

«ԴիջիԹեքի» շրջանակում այս օրերին տեխնոհամայնքը ներկայանում է իր նորություններով, ցուցադրում կարողություններն ու հայտնում աշխարհին իր հավակնությունների մասին։ Համաժողովի խոսնակներն, իրենց հերթին, հնարավոր են դարձնում բարձրարժեք փորձի փոխանակումը։ Այդ ամենով հանդերձ, մեր առաջնահերթությունը կրթությունն է. տաղավարներով անցնելիս կնկատեք, որ ցուցահանդեսում հատուկ հատված է հատկացված կրթական նախագծերին, քանի որ դա է մեր համայնքի ու տնտեսության ապագայի երաշխիքը», – նշել է ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը։

Միջոցառման կազմակերպիչները հայտարարեցին «ԴիջիԹեք» վենչուրային կապիտալի արագ հանդիպումների փուլի մասին, որը տեղի կունենա առաջին անգամ և կընթանա մարտի 11-ի առավոտյան։ Full Network Pass տոմսերով ստարտափ հիմնադիրներն ու գործադիր տնօրենները կունենան հնարավորություն գրանցվելու 15-րոպեանոց «pitch սեսիաների» միջոցառման մասնակից 5 վենչուրային կապիտալիստներից մեկի հետ։

«ԴիջիԹեք» համաժողովը համախմբել է բանախոսների անհավանական խմբի, որոնք իսկապես ոգեշնչող գաղափարներով հանդես եկան: Մենք անպայման շարունակելու ենք աշխարհի լավագույն տեխնոմտքերը Հայաստան բերելու մեր առաքելությունը», – նշել է «ԴիջիԹեք» համաժողովի նախագահ և «Սենսյան» ընկերության գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը։

Համաժողովի ընթացքում ստորագրվել է նաև համագործակցության հուշագիր՝ ՀՀ Էկոնոմիկայի, ԿԳՄՍ-ի, ԲՏԱ-ի և SADA ընկերության միջև: Հուշագրով ՀՀ պետական մարմինները և Google Cloud-ի գործընկեր SADA-ն համատեղում են ջանքերը՝ ՀՀ ամբողջ տարածքում կրթության հավասար հնարավորությունների, կրթական համակարգի թվայնացման զարգացման համար Google Workspace for Education Fundamentals ծառայությունների և գործիքակազմի ներդրման ուղղությամբ: Փաստաթուղթը ստորագրել են մի կողմից նախարարներ Վահան Քերոբյանը, Ժաննա Անդրեասյանը, Ռոբերտ Խաչատրյանը և մյուս կողմից՝ SADA ընկերության նախագահ, գործադիր տնօրեն Թոնի Սաֆոյանը:

Համաժողովի հիմնական ծրագրին զուհագեռ նաև նախատեսված են լրացուցիչ սեսիաներ համաժողովի Full Network Pass ունեցող այցելուների համար։ Դրանցից մեկը՝ «Գրանատուս Վենչուրս»-ի «Իմփեքթ թեք» ներդրումային ֆորումը, տեղի կունենա մարտի 11-ին, ժամը՝ 14:30։ Այն եզակի հանդիպում է սոցիալական, առողջապահական և բնապահպանական մեծ ազդեցություն ունեցող ստարտափերի, ներդրողների և տեխնոլոգիական արդյունաբերության հիմնական խաղացողների համար: Ֆորումի նպատակն է ուսումնասիրել՝ ինչպես կարող են տեխնոլոգիաները լուծել համաշխարհային մասշտաբով կայուն զարգացման ամենաբարդ խնդիրները։ Ֆորումի վայրը՝ կրկին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»,- ասված է հաղորդագրությունում։