Հրուշակեղենի արտադրամասը շտկել է խախտումներն ու վերաբացվել. ՍԱՏՄ
Հասարակություն
10.03.2023 | 15:16ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Գոհարիկ Աջինյանին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Կոտայքի մարզ, ք․ Հրազդան)․ տեղեկացնում են ՍԱՏՄ-ից։
Տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ արտադրամասում շտկվել են նախկինում հայտնաբերված խախտումները: