Պեսկովը խոսել է հացահատիկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Լուրեր

19.11.2026 | 16:35
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի տնային կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց
19.11.2026 | 16:24
Գրեթե բոլոր ռուսական բանկերը սանկցիաների տակ են, մեզ համար դա խնդիրներ է ստեղծում․ Մարտին Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 16:13
Կրեմլը հայտնել է, որ Ուկրաինայի թեման ԱՄՆ-ի և Չինաստանի հետ եռակողմ հանդիպման առանցքային հարցը չի եղել
19.11.2026 | 16:05
Խվիչա Կվարացխելիան տարվա մարդ է ճանաչվել GQ France ամսագրի վարկածով
19.11.2026 | 15:55
Հայաստանի տնտեսությունը տուժել է, որպեսզի ընդդիմությունն ավելի շատ քվե ստանա՞․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 15:51
Պուտինը, Թրամփն ու Սի Ցզինպինը համատեղ հռչակագիր են ընդունել․ ինչ կետեր են ներառված
19.11.2026 | 15:47
ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրվել է երեք թեկնածու
19.11.2026 | 15:38
Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ փլատակների տակ 7 մարդ կա, այդ թվում՝ երեխաներ
19.11.2026 | 15:30
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները մասնակցել են Չինաստանում անցկացված միջազգային ծրագրին
19.11.2026 | 15:21
Բաքուն արդարացրել է հայ գերիների շինծու դատավճիռները և Ֆրանսիային կոչ արել «զերծ մնալ Ադրբեջանի ներքին գործերին միջամտելուց»
19.11.2026 | 15:10
Փաշինյանը՝ իր հրաժարականի պայմանի մասին // Հայաստանը հրավիրվել է G20-ի գագաթնաժողովին․ ԼՈՒՐԵՐ
19.11.2026 | 15:04
Աթենքի Ակրոպոլիսի թանգարանում կբացվի «Հին Հայաստան» ցուցահանդեսը․ կներկայացվի ավելի քան 200 ցուցանմուշ
19.11.2026 | 14:55
Սի Ցզինպինը միջուկային զենքից զերծ աշխարհի կոչ է արել
19.11.2026 | 14:47
Թրամփը հայտարարել է, որ երեք առաջնորդները կանդրադառնան «աշխարհում քննարկվող բոլոր խնդիրներին», նաև Ուկրաինայի պատերազմին
19.11.2026 | 14:45
Ամերիկյան AECOM-ը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի երկաթուղու ինժեներական ուսումնասիրության նախնական արդյունքները․ ՀՀ-ՌԴ բանակցությունները շարունակվում են
Բոլորը

Հացահատիկային գործարքի իրականացման հարցում որոշակի առաջընթաց կա, բայց դեռ շատ հարցեր կան, հատկապես՝ դրա երկրորդ մասի վերաբերյալ, Ռուսաստանը մտադիր է դրանք բարձրացնել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նախօրեին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Կիևում հանդիպել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին և, այլ հարցերից զատ, քննարկել նաև հացահատիկային գործարքը։

«Դեռ շատ հարցեր կան վերջնական ստացողների հետ կապված, հարցեր այն մասին, թե ուր է գնում հացահատիկի մեծ մասը և, իհարկե, համաձայնության երկրորդ մասի հարցերը մեզ լավ հայտնի են։ Որոշակի տեղաշարժ կա, բայց Ռուսաստանը դեռ մտադիր է բարձրացնել այդ հարցը»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ ի պատասխան հացահատիկի գործարքի ներկայիս իրավիճակի և դրա հեռանկարների գնահատման մասին հարցին։

Հացահատիկային գործարքի ժամկետը լրանում է մարտի 18-ին։ Այն կնքվել էր 2022 թվականի հուլիսի 22-ին Ստամբուլում ՌԴ-ի, ՄԱԿ-ի, Թուրքիայի և Ուկրաինայի միջև։ Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին գործարքի շուրջ բանակցությունների փակուղային իրավիճակի մասին։

Էմմա Չոբանյան