Հյուսիս-հարավի Թալին-Լանջիկ հատվածում աշխատանքները կավարտվեն օգոստոսին․ «Ճանապարհային դեպարտամենտ»

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը վարորդներից ստանում է առաջարկներ՝ Հյուսիս-հարավ ճանապարհի Թալին-Լանջիկ ասֆալտապատված հատվածում երթևեկության սահմանված արագությունը մեծացնելու վերաբերյալ․ տեղեկացնում են հիմնադրամից։

«Նշված ճանապարհահատվածում սահմանված է 70 կմ/ժ արագություն, և սահմանափակումները պայմանավորված են դեռևս շարունակվող որոշ շինարարական աշխատանքներով։ Աշխատանքները ծրագրված է ամբողջովին ավարտել սույն թվականի օգոստոսին, որից հետո կվերականգնվի բնականոն երթևեկությունը, և կվերանայվի սահմանված արագությունը։

Տեղեկացնենք, որ այն ճանապարհահատվածներում, որտեղ իրականացվում են շինարարական աշխատանքներ, երթևեկության արագությունը սահմանվում է ըստ Ժամանակավոր երթևեկության կազմակերպման պլանի, որը համաձայնեցվում է ՀՀ ՆԳՆ-ի հետ՝ շինարարության ընթացքում ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը, կարևորելով ճանապարհային անվտանգությունը, հայցում է վարորդների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասված է հիմնադրամի հաղորդագրության մեջ: