Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է բողոքի ցույցերը շարունակելու ծրագրերի մասին՝ չնայած «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը հետ կանչելուն

Լուրեր

15.08.2026 | 21:02
Վահան Կոստանյանը Զելենսկիին է փոխանցել ՀՀ բարձրագույն ղեկավարության շնորհավորանքները
15.08.2026 | 19:53
Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան
15.08.2026 | 19:24
Վանաձորում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
15.08.2026 | 19:02
GUTHRIE GOVAN TRIO-ն՝ Երևանում․ ինչպես անցավ աշխարհահռչակ կիթառահարի հայաստանյան համերգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.08.2026 | 18:53
Իտալիայում հայտնաբերել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված կտավները
15.08.2026 | 18:47
Վանաձորում նույն խնջույքին մասնակցած 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբ. ՀՎԿԱԿ
15.08.2026 | 18:17
Վահան Կոստանյանն ու Օլեքսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության ակտիվացումը
15.08.2026 | 18:00
Ջրափրկարարները ափից հեռու նկատել են քաղաքացու և խափանված ջրային մոտոցիկլ․ ՆԳՆ
15.08.2026 | 17:50
Արմեն Մարկոսյանը՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
15.08.2026 | 17:16
Ուկրաինայի ԶՈւ-ն Ռուսաստանի դեմ հարվածների ժամանակ կիրառել է «Ֆլամինգո» հրթիռներ. Զելենսկի
15.08.2026 | 16:55
Նիկոլ Փաշինյանն այցելել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն
15.08.2026 | 16:28
Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել
15.08.2026 | 15:55
Վթարային ջրանջատում Երևանում
15.08.2026 | 15:40
Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՄԻԳ խորհրդատվական մարմնի անդամ
15.08.2026 | 15:27
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
Բոլորը

Մարտի 9-ի երեկոյան Թբիլիսիում ընդդիմությունը կրկին հանրահավաք է անցկացնելու՝ չնայած բողոքի ակցիաների պատճառ դարձած «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի նախագիծը խորհրդարանից հետ կանչելուն։ Այս մասին ընդդիմադիրները հայտարարել են համատեղ ճեպազրույցում, հաղորդում է Գրուզիա օնլայնը։

«Մեզ հստակություն է պետք, թե ինչպես են նրանք (իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը) մտադիր հետ կանչել այս օրենքը, քանի որ նրանց հայտարարություններն անորոշ են։ Երկրորդ՝ քանի դեռ ձերբակալվածներն ազատ չեն արձակվել, «Վրացական երազանքը» չպետք է մտածի, որ իրենց համար հեշտ է լինելու»,- ասել է Թբիլիսիի քաղաքային խորհրդի «Գիրչի» խմբակցության անդամ Ցոտնե Քոբերիձեն:

Հիշեցնենք, որ մարտի 9-ի առավոտյան իշխող կուսակցությունը հայտարարեց, որ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի նախագիծը հետ է կանչելու խորհրդարանից՝ երկրում խաղաղություն և Վրաստանի առաջընթացը եվրաինտեգրման ճանապարհին ապահովելու համար։ Կուսակցությունը, սակայն, նշել է, որ հետագայում մտադիր է ավելի մանրամասն ներկայացնել օրինագիծը հանրությանը և բացատրել դրա ընդունման նպատակը։

Տաթև Ֆռանգյան