Տոն, թե պայքարի օր․ կանայք՝ կանանց մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

26.02.2026 | 20:30
Չենք վախենում Սամվել Կարապետյանի փողերից, մեր մեջքին է ժողովուրդը․ մինչ կալուգաներում փողեր էին վայելում, մենք բարեփոխումներ էինք անում․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 20:21
Քրեակատարողական ծառայությունն անդրադարձել է Factor TV-ի հրապարակմանը
26.02.2026 | 20:05
«Այվազովսկի» օգտատերը ձերբակալվել է տիկտոկում Փաշինյանի հասցեին վիրավորանքի համար՝պնդում է փաստաբանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 19:54
Վահագնի թաղամասից մինչև իսպանական ծովափ. ինչ գույքեր են ուզում բռնագանձել Վահե Հակոբյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 19:42
Ձյուն և մառախուղ. ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
26.02.2026 | 19:28
Ալիևը, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» հուշահամալիր է բացել
26.02.2026 | 19:14
Թուրքիան հերքում է ՌԴ-ից գնված C-400 համակարգերը Սոմալի ուղարկելու տեղեկությունները
26.02.2026 | 19:00
Սամվել Կարապետյանն ամուր թելերով Կրեմլին է կապված, ստիպված կլինի ՀՀ-ի շահերին հակասող որոշումներ կայացնել․ Գարեգին Միսկարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 18:48
Տղա էինք, պահեցինք, Սերժ Սարգսյանը՝ Արցախի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 18:37
Մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերը կբարձրանան 15-20 տոկոսով․ Ավինյան
26.02.2026 | 18:35
Հռոմում ընդունվել է Պարենի համաշխարհային ծրագրի՝ Հայաստանի 2026-2030 թթ. ծրագիրը
26.02.2026 | 18:27
ММА-ի մարտիկը ոտքի կոտրվածք է ստացել հաղթական սալտո կատարելիս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 18:15
Միշտ էլ կան փաստարկներ ընդդեմ խաղաղության, բայց այն այլընտրանք չունի․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 18:03
Ռուս սահմանապահները հեռացել են «Ախուրիկ»-ից // Գազաբալոնների ստուգումը կտեսաձայնագրվի. ԼՈՒՐԵՐ
26.02.2026 | 18:00
Գովելի է, որ Հայաստանը բռնել է եվրոպական ուղին․ Դոնալդ Տուսկ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ծաղիկներ, փափուկ խաղալիք, շոկոլադ … 113 տարի առաջ ի՞նչ իմանար Կլարա Ցետկինը, որ աշխատավոր կանանց իրավունքների համար սկսված պայքարը խորհրդանշող օրը կվերափոխվի և կդառնա պարզապես տոն։ Իսկ այս նվերները ստացող կանանցից շատերը չեն էլ հիշի, թե ինչպես և ինչու սկսվեց այդ պայքարը։

Իսկ կար ժամանակ, երբ Կանանց միջազգային օրն առաջին հերթին ասոցացվում էր կանանց իրավունքների համար շարժման հետ։ 1857 թվականի մարտի 8-ին Նյու Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողներն իրենց իրավունքների պաշտպանության համար քայլերթ իրականացրին քաղաքի փողոցներով: Պատճառը ցածր աշխատավարձն ու աշխատանքի վատ պայմաններն էին: Պայքարը կապվում է կանանց իրավունքների համար պայքարող գերմանացի ակտիվիստ Կլարա Ցետկինի անվան հետ: Առաջին անգամ Կանանց միջազգային օրը կազմակերպված տոնվեց շուրջ կես դար անց՝ 1911 թվականին Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում և Դանիայում:  Հետագայում աշխարհագրությունն ընդլայնվեց։

Թեև կանանց իրավունքների համար պայքարն ունի առնվազն հարյուրամյակների պատմություն, մինչ օրս աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, կանանց և տղամարդկանց իրավահավասարության հարցում խնդիրները մնում են։

Մեր օրերում մասնագիտական կրթություն ունեցող կանանց 42 տոկոսը չի աշխատում, ավելին՝ ՀՀ-ում կանանց միջին աշխատավարձը ցածր է տղամարդկանց աշխատավարձից, իսկ տնտեսապես ոչ ակտիվ կանանց 47%-ը տնային տնտեսուհիներն են կամ տնային տնտեսությամբ զբաղվողների 98.5%-ը կանայք են:

Բայց կան կանայք, որ փորձել և կարողացել են կոտրել տարածված կարծրատիպերը։ Նրանցից մեկն էլ ինքնազարգացման ու ժամանցի «The LOFT» կենտրոնների տնօրեն Արևիկ Համբարձումյանն է։ Նրան հանդիպեցինք իր տանը․ թեև օրը ոչ աշխատանքային էր, բայց դա որևէ բան չէր փոխել Արևիկի գերծանրաբեռնված գրաֆիկում։ Գործարար կինն այսօր ժպիտով է հիշում իր ընտրած ճանապարհին հանդիպած դժվարությունները։

Ծանրաբեռնված աշխատանքում Արևիկը, սակայն, փորձում է հավասարակշռություն և ժամանակ գտնել ընտանիքի և մեկուկես տարեկան դստեր համար։ Ժպիտով է ընդգծում՝ հաճախ, ինչպես լուսանկարները մշակելիս, կյանքում ևս ֆիլտրերի կարիք է զգացվում։

Խոսելով կանանց իրավունքների մասին՝ Արևիկ Համբարձումյանն ուշադրության է հրավիրում դարեր շարունակ հայ կնոջ դերի վրա։ Շեշտում է՝ պատմության մեջ Հայաստանն ունեցել է 150 թագուհի, որից 104-ը եղել են հայուհիներ։

Ի՞նչ է պակասում այսօր հայ կնոջն ինքնաբավ և ինքն իր հետ ներդաշնակ լինելու համար․ Արևիկ Համբարձումյանն ասում է՝ չի սիրում հայ կին, գործարար կին կամ հաջողակ կին տարանջատումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան