Կենսաթոշակային համակարգի բարեփոխման հարցը ցանկացած երկրի կարևորագույն մարտահրավերներից է. ՀՅԴ

Լուրեր

24.06.2026 | 17:30
«Ծիրանը հավաքել, սամալյոտով արտահանել ենք, ընտիր ծիրան էր»․ Սուրենավանի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 17:17
Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն Ուկրաինայի վերաբերյալ վերջնագրեր չի ընդունի
24.06.2026 | 17:09
Կասեցվել է «Դիլի» ընկերության արտադրական գործունեությունը
24.06.2026 | 16:56
Թրամփը պնդում է՝ Իրանը տեղեկացրել է ԱՄՆ-ին, որ Հորմուզի նեղուցով անցնող նավերից վճար չի գանձվում
24.06.2026 | 16:37
Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է
24.06.2026 | 16:26
Արցախի դրոշը դարձյալ Ֆրանսիայի հրապարակում է
24.06.2026 | 16:18
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ-ում ընտրություններին առնչվող գործի քննությանը. նրա մասնակցության անհնարինության հարցը բավարար «կողմ» ձայն չի հավաքել
24.06.2026 | 16:06
Առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
24.06.2026 | 15:55
ՌԴ ևս երեք շրջաններում դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
24.06.2026 | 15:44
Փաշինյանն ու Մոդին կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը
24.06.2026 | 15:31
Համբարձում Մաթևոսյանը Լոնդոնում քննարկել է COP17-ի նախապատրաստական աշխատանքները
24.06.2026 | 15:19
Ֆրանսիայում Էբոլայով վարակման առաջին դեպքն է հաստատվել
24.06.2026 | 15:10
Ավագանու նիստում ծեծկռտուքի փաստով քրվարույթ է հարուցվել // Արցախի դրոշը կրկին հեռացվել է հրապարակից․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 14:59
ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչը խոսել է «ՀՀ-ի նկատմամբ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ծրագրերի վտանգներից»
24.06.2026 | 14:48
Ղալիբաֆը Բաքվում հայտարարել է՝ Մերձավոր Արևելքի պատերազմի ավարտի գործարքը «ԱՄՆ պարտության հռչակագիրն» է
Բոլորը

ՀՅԴ  հանրային կապերի գրասենյակը կուտակային կենսաթոշկային համակարգի հետ կապված հաղորդագրություն է տարածել:

 

Սիրելի հայրենակիցներ,

Կենսաթոշակային համակարգը երկրի քաղաքական, տնտեսական և սոցիալական անվտանգության տեսանկյունից կարևորագույն գործոններից է, որի արդյունավետ և առողջ կենսագործունեությամբ մեծապես պայմանավորված են երկրի սոցիալ-տնտեսական, բյուջետային կայունությունը, քաղաքացիների ընդհանուր բարեկեցությունը, հասարակության ունակությունը հոգ տանել իր անդամների մասին մինչև խորը ծերություն։

Այդ համակարգի բարեփոխման և ավելի արդյունավետ դարձնելու հարցը ցանկացած երկրի կարևորագույն մարտահրավերներից է։ Նման բարեփոխման գործընթացը ամենաերկար ռազմավարական ծրագրային քաղաքականությունն է, որը կարող է պետությունը ընդունել մի քանի տասնամյակների հաշվարկով։

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային համակարգը նույնպես կարիք է զգում բարեփոխման։ Հաշվի առնելով հարցի կարևորությունը և հանրային մեծ ուշադրությունը Հայ Յեղափոխական Դաշնակցության տնտեսական հետազոտությունների գրասենյակը սիրով Ձեզ է ներկայացնում իր հերթական հետազոտությունը՝ նվիրված Հայաստանի կուտակային կենսաթոշակային համակարգի խնդիրներին և լուծման այլընտրանքային ուղիներին։

Խնդիրը առավել կարևորվում է այն հանգամանքով, որ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ներկայումս կիրառվող համակարգի առաջին և սկզբունքային ընդդիմախոսն է։ Դեռ 2000-ական թվականների սկզբից Դաշնակցության ներկայացուցիչները ինչպես երկրի գործադիր և օրենսդիր մարմիններում, այնպես էլ մասնագիտական շրջանակներում մշտապես հայտնել են իրենց տեսակետը սույն բարեփոխումների վերաբերյալ։

ՀՅԴ սկզբունքային դիրքորոշման մասին նախ և առաջ լավատեղյակ են մեր ընդդիմախոսները՝ սույն համակարգի նախաձեռնողներն ու իրականացնողները։

Այդ պատճառով այսօր կարևորում ենք նաև համապատասխան տեղեկատվության տրամադրումը մեր հանրությանը՝ վերջինիս զերծ պահելով ապատեղեկատվությունից և ոչ հավաստի տեղեկություններից։ ՀՅԴ որևէ գործիչ երբեք չի հայտարարել սույն համակարգին կուսակցության աջակցության մասին։ Ավելին՝ սույն համակարգի դաշնակցության քննադատությունը ունի խոր արմատներ, հիմնված է մասնագիտական լուրջ վերլուծության և սկզբունքային դիրքորոշման վրա։

Հույս ունենք, որ սույն հրատարակությունը նոր առիթ կտա Կառավարությանը, Ազգային ժողովին, քաղաքական ուժերին և լայն հանրությանը՝ վերանայել և բարեփոխել ներկայումս իրականացվող քաղաքականությունը։

Առաջիկայում նախատեսվում է կազմակերպել այդ թեմայով խորհրդաժողով, որին կկարողանան մասնակցել բոլոր շահագրգիր կողմերը:

Կից ներկայացվում է ամբողջական վերլուծությունը:

Հարգանքով՝ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակ