ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են մետրոպոլիտենի դրենաժային թունելի երկարացմանը վերաբերող մի շարք հարցեր

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փետրվարի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի և ՎԶԵԲ պատվիրակության ներկայացուցիչներին. տեղեկացնում են «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ից։

Պատվիրակության կազմում էին ԵՆԲ ֆինանսական գործարքների կառավարման պատասխանատու Ալեսանդրո Կանուտոն, ԵՆԲ տրանսպորտի գծով ավագ տնտեսագետ Իշտվան Հեյնցինգերը, ինչպես նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչներ Անդրիյ Մակսիմովիչը, Կարինե Լալաֆարյանը և առցանց կապով՝ Ալյոնա Չետինը։

Բաբկեն Սեդրակյանը բարձր է գնահատել ԵՄ-ի, ԵՆԲ-ի և ՎԶԵԲ-ի հետ հաստատված սերտ համագործակցությունը և կարևորել հետագա հարաբերությունների զարգացումը։

Մետրոպոլիտենի վերակառուցման ծրագրի փուլ 2-ի շրջանակներում կողմերը քննարկել են մետրոպոլիտենի դրենաժային թունելի երկարացմանը վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև մետրոյի թունելներում վերականգնողական աշխատանքների իրականացման ժամկետները։

Մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն իր խոսքում ևս մեկ անգամ ընդգծել է, որ դրենաժային թունելի երկարացումը թույլ է տալիս մետրոպոլիտենին գրեթե ամբողջովին չորացնել մետրոյի վազորդային թունելները, ազատվել ստորգետնյա ջրերի պատճառով բարձր աստիճանի խոնավությունից, զգալիորեն ավելացնել կարևոր ենթակառուցվածքների՝ ամրակապերի, մալուխների, այլ մետաղյա էլեմենտների, սարք ու սարքավորումների ծառայության և պիտանելիության ժամկետները՝ հետևաբար տարեկան կտրվածքով նաև խնայել զգալի գումարներ։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ծրագրի իրականացման ներկա կարգավիճակի և դրա հետ կապված վճարումների, 2022 թվականի երկրորդ կիսամյակի հաշվետվության, կապալառուի ընթացիկ ֆինանսական վիճակի ինչպես նաև ինժեների պայմանագրի ավարտի վերաբերյալ։