Արցախը տվող լինեինք, արդեն տված կլինեինք, զոհեր չէին լինի, թղթերը ստորագրված կլինեին, Ադրբեջանը երջանիկ կլիներ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեք հայ ոստիկանի սպանությունը Լեռնային Ղարաբաղում և նախորդ օրերին կրակոցները խաղաղ բնակավայրերի, գյուղատնտեսական աշխատանքներ կատարող արցախցիների վրա ևս մեկ անգամ չե՞ն ապացուցում, որ ՀՀ իշխանության արծարծած խաղաղության դարաշրջանի թեզը սին էր, իրականում Ադրբեջանը նպատակ չունի խաղաղության։ Factor TV-ի տաղավարում այսպիսի հարց ուղղեցինք ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանին։

«Կարծում եմ՝ ամեն ինչ պարզ է, իրականում խաղաղության ձգտում ես հասնել քո հակառակորդի, թշնամու, քեզ հակառակորդի հետ, այսինքն՝ թշնամիներն են փորձում հասնել խաղաղության։ Եթե չի ստացվում հասնել խաղաղության, ապա կարճ և երկար ժամանակում թշնամիներն իրար ոչնչացնում են սովորաբար։ Ես չեմ կարծում, որ խաղաղության ձգտումը կամ այդ օրակարգը սին են, պարզապես այդ խաղաղության պարամետրերի շուրջ չկա համաձայնություն, և մեր հակառակորդը, հարևանը, թշնամին՝ անվանեք ըստ ցանկության, ոչ թե սադրանք, այլ իսկական տեռորիստական գործողության է գնացել, որովհետև մեր հայրենակիցները որևէ վտանգ չէին ներկայացնում Ադրբեջանի զինված ուժերի համար։ Նրանք պարզապես գնում էին իրենց հերթապահության վայրը, և այլ կերպ, քան դա տեռորիստական քայլ անվանելը, հնարավոր չէ։ Նույնիսկ դիվերսիա էլ չարժի անվանել, քանի որ դիվերսիան շփման գոտում գտնվող ուժերի միջև է տեղի ունենում։ Մեր հայրենակիցները պարզապես երթևեկում էին այդտեղ, որևէ վտանգ չէին ներկայացնում»,- ասաց Արսեն Թորոսյանը։

ՀՀ իշխող ուժը ներկայացնող պատգամավորն ասում է՝ Ադրբեջանը շահագրգիռ չէ հայկական կողմի ներկայացրած պայմաններով խաղաղություն կնքել, ՀՀ իշխանությունն էլ շահագրգիռ չէ ադրբեջանական պայմաններով կնքել խաղաղություն։ Ըստ Արսեն Թորոսյանի՝ ամբողջ բարդությունը հենց այդ պայմանների շուրջ պայմանավորվածության հանգելու մեջ է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան