Մխիթարյանը բացառել է ազգային հավաքական վերադարձը․ որոշման պատճառների մասին կխոսի ավելի ուշ

Լուրեր

09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
Բոլորը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Պրոֆֆուտբոլը»-ին տված հարցազրույցում անդրադարձել է ազգային հավաքական վերադարձի հավանականության մասին հարցին։

«Կարծում եմ, որ ցավոք սրտի չի լինի։ Չեմ զղջում իմ որոշման համար, միշտ իմ որոշումներն ընդունել եմ սառը գլխով ու հանգիստ սրտով՝ չնայած, որ շատ դժվար է եղել այդ որոշումն ընդունելը։ Կարծում եմ, որ ավելի լավ է մեկ քայլ շուտ ավարտել կարիերադ, քան՝ երկու քայլ ուշ։ Սա այն դեպքն է, երբ արդեն զգացի, որ ժամանակն է։

Մանրամասն՝ խնդիրների ու դետալների մասին կխոսեմ արդեն, երևի, ֆուտբոլային կարիերայից հետո՝ չնայած, կարծում եմ, բոլորին հետաքրքիր է հիմա, բայց ավելի լավ կլինի, որ խոսենք հետո։ Ամեն ինչ կբացատրեմ, ամեն ինչ կպատմեմ։ Միակ բանը, որ կարող եմ ասել իմ ազգային հավաքականին, իմ երկրի հավաքականին հաջողություն մաղթելն է, որ առաջիկա խաղերում, հատկապես՝ Թուրքիայի դեմ և մնացած խաղերում հաջողության հասնեն։ Ժամանակն է եկել, որ արդեն նոր սերունդը, ջահել սերունդը իր վրա պատասխանատվություն վերցնի ու կարողանա ազգային հավաքականն իր հետևից տանել։ Տեսանք, որ վերջին մի քանի խաղերը շատ դժվարությամբ ստացվեցին, բայց մարզչի գալով, հուսամ, որ ամեն ինչ կշտկվի ու մեր տղաները շատ պատվով ու պատասխանատվությամբ հանդես կգան»,- ասել է Մխիթարյանը։

Հիշեցնենք՝ Հենրիխ Մխիթարյանն ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին հայտարարեց 2021-ին։ 15 տարի հանդես գալով ազգային ընտրանու կազմում՝ նա մասնակցել է 95 հանդիպման, խփել 32 գոլ․ այս ցուցանիշով նա լավագույնն է։