Ինչ վնասվածքներ է ստացել դիվերսիոն հարձակման ենթարկված ոստիկանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվերսիայի հետևանքով զոհվել է 3 ծառայող՝ փոխգնդապետ Արմեն Բաբայանը, մայոր Դավիթ Դանիելյանը և լեյտենանտ Արարատ Գասպարյանը:
Եվս մեկ զինծառայող վիրավորվել է ․ նրան վիրահատել են, այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ, վիճակը գնահատվում է կայուն ծանր։
Մանրամասները՝ տեսանյութում։