«Թուրքիայի թույլ ուժեղ մարդը». Foreign Policy-ի անդրադարձը Էրդողանի ավտոկրատ կառավարմանը

Լուրեր

17.08.2026 | 16:07
ԿԳՄՍՆ-ն ու ֆրանսիական «Saté-Âtre»-ը մշակութային համագործակցության հուշագիր են ստորագրել
17.08.2026 | 15:55
Շիրակի մարզի 6 քարհանքից գողություններ կատարելու կասկածանքով երկու տղամարդ է ձերբակալվել
17.08.2026 | 15:44
ՌԴ-ում քրգործ է հարուցվել «Դոժդ»-ի հիմնադիր Նատալյա Սինդեևայի դեմ՝ «անցանկալի» կազմակերպություն հիմնելու համար
17.08.2026 | 15:33
Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին
17.08.2026 | 15:22
ՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանին շնորհվել է FIBA Academy-ի հավաստագիր
17.08.2026 | 15:15
ՀՀ-ն, որ դիմել էր ՀԱՊԿ-ին, դիմել էր նախագահող Նիկոլ Փաշինյանին. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 15:09
Զինծառայողի մահվան գործով 1 անձ է կալանավորվել // Պապիկյանն ընդունել է Հնդկաստանի ՊՆ ղեկավարին․ ԼՈւՐԵՐ
17.08.2026 | 15:06
Թուրքիայի սահմանային «Ալիջան» անցակետում նախապատրաստական աշխատանքներ են
17.08.2026 | 14:58
«Պրեմիում» ապրանքանիշի մոխիտոյի արտադրությունը կասեցվել է․ նմուշը չի համապատասխանել նորմերին
17.08.2026 | 14:48
Ինչի մասին չգիտեմ, աշխատում եմ դրա մասին խոսել, փորձում եմ սովորել․ Սիսակ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 14:43
Արամ Հովհաննիսյանը՝ ՊՆ ՌՈ պետ
17.08.2026 | 14:39
Ռուսական զորքերը հրետակոծել են Դոնեցկի մարզի Կրամատորսկը․ 2 մարդ է զոհվել
17.08.2026 | 14:30
Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԵՄ գործընկերության առաքելության ղեկավար Կոսմին Դինեսկուի հետ
17.08.2026 | 14:22
Զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
17.08.2026 | 14:19
Տեսչական մարմինը հորդորում է չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ»-ի գազալցակայաններից․ կրկին թերլիցքավորում է արձանագրվել
Բոլորը

Հին գաղափարը, որ ավտոկրատիան ավելի լավն է, քան կատաղի դեմոկրատիաները, նոր կյանք գտավ կորոնավիրուսային համաճարակի ժամանակ: Շատ արևմտյան մեկնաբաններ պնդում էին, որ մինչ դեմոկրատական երկրները հակասում էին և բանավիճում, ավտոկրատ երկրներն արագ արձագանքեցին և մոբիլիզացրին իրենց ռեսուրսները: Երբեմն դա կարող է ճիշտ լինել, բայց միայն այն դեպքում, եթե ճիշտ տիպի ավտոկրատիա է։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պարզվեց, նրանցից չէ, գրում է Foreign policy-ն։

Հոդվածագիրը նշում է, որ փետրվարի 6-ին երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին Էրդողանի արձագանքը ցավալիորեն դանդաղ էր և չհամակարգված: Բայց այն ռեժիմները, որոնցում իշխանությունը կենտրոնացված է, ենթադրվում է, որ արագ և կազմակերպված պետք է լիներ: Էրդողանին մնում էր միայն վերցնել հեռախոսը և հրահանգել իր հրամանատարներին ուղարկել ՆԱՏՕ-ի՝ մեծությամբ երկրորդ բանակը խիստ տուժած քաղաքներ, մոբիլիզացնել բյուրոկրատիան՝ այդքան անհրաժեշտ օգնություն ուղարկելու համար և տեղակայել արտակարգ իրավիճակների արձագանքման խմբեր:

«Նա չարեց դա։ Թուրքիայի 10 նահանգներում տեղի ունեցած 7,8 մագնիտուդով երկրաշարժից ընդամենը րոպեներ անց զորքերը պատրաստ էին ներխուժելու և որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու։ Այդուհանդերձ, կրիտիկական վաղ ժամերին վերևից պատվերը չի եկել: Ոչ էլ Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD) շտապեց օգնել տուժածներին: Ինչո՞ւ»,- նշում է հեղինակը՝ ընդգծելով, որ Էրդողանն իր ղեկավարած 20 տարիների ընթացքում փչացրել է երկրի ինստիտուտները և ապաշնորհ հավատարիմներին նշանակել առանցքային պաշտոններում՝ իշխանությունն իր ձեռքում կենտրոնացնելու համար: Այս ամենն Էրդողանին վերածել է երկրի ամենուժեղ մարդու, սակայն պետությունը գրեթե չի գործում։ Ինստիտուցիոնալ էրոզիայի ամենավառ օրինակներից մեկն Էրդողանի կողմից թուրքական զինուժին ճնշելն է։

Աղետների ժամանակ օգնություն ցուցաբերելը ժամանակակից բանակների մեծ մասի աշխատանքի կարևոր մասն է: Նրանք կարող են արագ գործել և ապահովել բժշկական և նյութատեխնիկական աջակցություն բնական աղետներից հետո: Գեներալների իշխանությունը զսպելու ջանքերի շրջանակում Էրդողանը զինուժին զրկել է կենցաղային աղետներին արագորեն արձագանքելու կարողությունից, փոխարենը այդ դերը ստանձնելու համար ստեղծել է AFAD-ը:

Այս կազմակերպությունը, ինչպես Թուրքիայի ցանկացած պետական գործակալություն, գործիք է դարձել Էրդողանի համար՝ ուժեղացնելու իր աջակցությունը երկրի ներսում և դրսում։ Իրականում, սակայն, AFAD-ը չունի փորձ, մարդկային և նյութական ռեսուրսներ՝ իրականացնելու այն առաքելությունը, որի համար ստեղծվել է: Աղետների արձագանքման բաժնի պատասխանատու անձն աստվածաբան է, աղետներին օգնելու փորձ չունի, նախկինում ծառայել է Թուրքիայի կրոնական գործերի տնօրինությունում։

«Մարդը, որը եկավ իշխանության՝ խոստանալով իրագործել ծրագրերը, չկարողացավ իրագործել խոստումը Թուրքիայի ամենամութ պահին, քանի որ նրա միանձնյա կառավարումն անգործունակ դարձրեց երկրի ինստիտուտները և քայքայեց կառավարման հիմքերը: Երկրաշարժը ոչ միայն լույս սփռեց այն ամենի վրա, թե ինչպես է Էրդողանը վնասել պետության կարողություններն իշխանության ղեկին եղած երկու տասնամյակում, նաև բացահայտեց, թե որոնք են նրա առաջնահերթությունները: Բոլոր ավտոկրատների նման Էրդողանը բախվել է իր ընտանիքին ու մերձավոր շրջապատին հարստացնելու և ժողովրդին ծառայելու փոխզիջմանը»,- ասվում է հրապարակման մեջ։

Հոդվածագիրը նշում է, որ Էրդողանը վերջապես կարող է ամեն ինչի համար գին վճարել։ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսին։ Անկախ նրանից, թե որքան դժվար է Էրդողանի կողմից վերահսկվող լրատվամիջոցների համար, որոնք փորձում են շրջել իրավիճակը, ավերածությունների զգալի մասշտաբներն անհնարին են դարձնում իր կառավարության ապաշնորհ արձագանքը թաքցնելու՝ Էրդողանի ջանքերը:

«Էրդողանի Թուրքիան հզոր հիշեցում է այն մասին, որ ուժեղ մարդիկ չեն բերում կայունություն և չեն հասնում նպատակին։ Նրանք ամենավատ վիճակում են, երբ իրենց երկրին ամենաշատն են պետք: Տեղի ունեցած ողբերգությունը մեզ հիշեցնում է, որ Թուրքիային ուժեղ մարդ պետք չէ, նրան պետք են ուժեղ, ընդունակ ինստիտուտներ»,- եզրափակում է հոդվածագիրը։

Էմմա Չոբանյան