Մարմնամարզության աշխարհի գավաթ. Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը եզրափակչում են
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամներ Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը Կատարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկած առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում դուրս են եկել եզրափակիչ. գրում է armsport-ը։
Օղակների վարժության որակավորման փուլում Ավետիսյանը 14,766 միավորով զբաղեցրել է երրորդ տեղը, իսկ Վահագն Դավթյանը վաստակել է 14,600 միավոր և 6-րդ տեղով է դուրս եկել եզրափակիչ: