Ապրանքները յուրացնելու հարցում Մանվել Գրիգորյանին մեծապես օգնել է կինը. «Ժողովուրդ»

Լուրեր

14.10.2026 | 15:17
ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը COP17-ին ընդառաջ. ՈՒՂԻՂ
14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրներն ուշագրավ մանրամասներ պատմեցին ԱԱԾ-ի կողմից ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին վերաբերող բացահայտումների մասին, թե ինչպես են նրա ամառանոցում հայտնվել ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցների համար որպես օգնություն ուղարկված ծանրոցները, զինվորների համար նախատեսված պահածոները:

Ըստ շրջանառվող լուրերի` ԵԿՄ-ն Արցախ առաջնագիծ է հասել ապրիլի 3-ի երեկոյան, երբ արդեն ավարտվել էր պատերազմը: Մանվել Գրիգորյանը ԵԿՄ-ից 600-700 հոգու է իր հետ տարել Արցախ՝ առաջնագիծ: Սակայն նա փաստաթղթերում ցույց է տվել, թե իր հետ առաջնագիծ եկածների թիվն ավելի քան 2 հազար հոգի է: ՀՀ ՊՆ ու ԼՂՀ ՊԲ ղեկավարությունն էլ, ըստ գեներալի ներկայացրած ցուցակի, 2 հազար հոգու համար տվել է անհրաժեշտ իրեր տեւական ժամանակահատվածի համար: Բնականաբար, դրանք չեն սպառվել, եւ ավելացված պահածոները գեներալն իր հետ ետ է բերել: Ասում են՝ այս ապրանքները յուրացնելու հարցում գեներալին մեծապես օգնել է իր կինը՝ գնդապետ Նազիկ Ամիրյանը: Պատահական չէ, որ երեկ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցները հերթական փաստն են բացահայտել, այս անգամ՝ գեներալի տիկնոջ մասնակցությամբ: Չի բացառվում՝ Ամիրյանը եւս առաջիկայում ձերբակալվի: ՈՒ կստացվի, որ այս կոռուպցիոն հանցագործությանը մասնակից է եղել ոչ միայն գեներալ Մանվել Գրիգորյանը, այլեւ նրա կինը:

Իսկ, ընդհանրապես, որպեսզի պարզ լինի, թե ով է Մանվել Գրիգորյանը, մեկ փոքր փաստ. ԱԺ նախագահի որոշմամբ` նրա համար արտոնություն է սահմանվել ունենալու բջջային ծառայողական հեռախոսահամար` չնայած այն հանգամանքին, որ գեներալը ոչ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ է, ոչ էլ միջխոհրդարանական պատվիրակության ղեկավար: ԱԺ-ում նրա հեռախոսային խոսակցությունների համար սահամանվել է ամսական լիմիտ՝ 20 հազար դրամ ՀՀ ներսում, 40 հազար դրամ էլ ռոումինգի ծառայություններից օգտվելու համար: Ասել է թե` նա չի զլացել բյուջեից ամսական լրացուցիչ 60 հազար դրամ ստանալ հեռախոսային խոսակցությունների համար այն դեպքում, երբ Գրիգորյանը պաշտոնապես հայտարարագրել էր 45 հազար դոլարի, 45 հազար եվրոյի եւ 313 մլն 647 հազար դրամի դրամական միջոց: ԱԱԾ-ն էլ նրա տանից հայտնաբերել էր 71.7 մլն դրամ, 80 հազար դոլար, 67.3 հազար եվրո:

Առավել մանրամասն՝  թերթի այսօրվա համարում: