Իսրայելում բողոքի ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումների

Լուրեր

09.10.2026 | 15:20
Պուտինին ծննդյան օրվա առթիվ հրապարակային շնորհավորել են առնվազն 15 երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
Բոլորը

Իսրայելում դատաիրավական բարեփոխումների դեմ հազարավոր բողոքի ցույցերը մարտի 1-ին վերածվել են ոստիկանության հետ բախումների։ Ցուցարարները Թել Ավիվում մի քանի փողոցներ են փակել, ոստիկանությունը ջրցան մեքենաներ և խլացուցիչ նռնակներ է կիրառել։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ բերման է ենթարկվել 39 մարդ։ Առնվազն 11 վիրավոր ցուցարար տեղափոխվել է հիվանդանոցներ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Associated Press-ը գրում է, որ ցուցարարները շրջապատել են վարսավիրանոցը, որտեղ եղել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կինը՝ Սառան։ «Երկիրը կրակի մեջ է, իսկ Սառան վարսերն է հարդարում»,- վանկարկել են նրանք։  Իրավապահները  ոստիկանական մեքենայով նրան դուրս են բերել տարածքից, իսկ հավաքվածները վանկարկել են՝ «Ամո՛թ»։

Վարչապետ Նեթանյահուն, հեռուստաեթերում հայտարարել է, որ ցուցարարները «հատել են կարմիր գիծը»։ «Ցույց անցկացնելու իրավունքը երկիրն անարխիայի մեջ գցելու արտոնագիր չէ», – ասել է նա: «Մենք թույլ չենք տա խախտել օրենքը և բռնություն գործադրել՝ ո՛չ Հավարում, ո՛չ Թել Ավիվում, ո՛չ էլ որևէ այլ տեղ»,- վարչապետի խոսքերն է մեջբերում AP-ն։

Փոփոխությունների մասին հայտարարելուց հետո երկրում արդեն մի քանի շաբաթ է, շարունակվում են բազմամարդ ակցիաները։  Դատական ​​բարեփոխումները Իսրայելի նոր ծայրահեղ աջ կառավարության առաջնահերություններից են։ Առաջարկվող փոփոխություններով պետք է ընդլայնվեն կառավարության լիազորությունները Գերագույն դատարանի դատավորների ընտրության հարցում և սահմանափակվի դատական ​​մարմնի իրավունքը՝ օրենքների վրա վետո դնելու հարցում: Քնեսեթը (Իսրայելի խորհրդարանը) փետրվարի 20-ին առաջին ընթերցմամբ հաստատել է համապատասխան օրինագիծը։

Տաթև Ֆռանգյան