Բլինքենն աջակցություն է հայտնել Կենտրոնական Ասիայի երկրների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը

Լուրեր

25.11.2024 | 12:15
Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է Վրաստանի կառավարության նոր կազմը
25.11.2024 | 12:07
Լեհաստանի նախագահը Հայաստան է ժամանում
25.11.2024 | 12:00
Կոպիրկինը պնդում է՝ ՌԴ-ն կատարում է ՀՀ-ի հանդեպ պարտավորությունները, Վրաստանի խորհրդարանի առաջին նիստն է․ ԼՈՒՐԵՐ
25.11.2024 | 11:51
Սոչի-Անթալիա թռիչքն իրականացնող օդանավը վայրէջքի ժամանակ հրդեհվել է
25.11.2024 | 11:40
ՌԴ-ն ակնկալում է հասնել Հայաստանի հետ ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշի՝ 14-16 միլիարդ դոլարի․ Սերգեյ Կոպիրկին
25.11.2024 | 11:29
Մարդիկ տեղյակ չեն, որ դա ներդրում է, և գումար է ավելանում․ պատգամավորը՝ կուտակային կենսաթոշակի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2024 | 11:18
Կոպիրկինը հայտարարել է, թե «ՌԴ-ն հավատարիմ է Հայաստանի անվտանգության ապահովման պարտավորություններին և՛ երկկողմ, և՛ ՀԱՊԿ-ի ձևաչափով»
25.11.2024 | 11:07
Մոտոցիկլավարը մահացել է, վարորդը դիմել է փախուստի
25.11.2024 | 10:55
Վիլնյուսում բեռնատար ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա
25.11.2024 | 10:44
Տպավորություն է՝ փրկօղակ եք ուզում սարքեք, ասեք՝ անհասկանալի ընկերությունում ներդրում արեք․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2024 | 10:33
Կենսաթոշակային ֆոնդերի ծավալը հասել է 1 տրիլիոնի, ինչը լուրջ թիվ է․ ԿԲ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2024 | 10:18
Վրաստանի խորհրդարանում գործարկվել է անվտանգության դեղին մակարդակ
25.11.2024 | 10:05
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
25.11.2024 | 09:50
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 25-ի դրությամբ
25.11.2024 | 09:31
Փակ է «Ամբերդ»-ից Քարի լիճ տանող ճանապարհը
Բոլորը

Էնթոնի Բլինքենն ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում առաջին անգամ այս շաբաթ այցելեց Կենտրոնական Ասիա: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

Նրա այցը տեղի է ունենում Բայդենի վարչակազմի՝ նախկին խորհրդային հինգ հանրապետությունների անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը աջակցող հայտարարությունների պայմաններում: Կենտրոնական Ասիայի երկները սերտ քաղաքական, տնտեսական և սոցիալ-մշակութային կապեր են պահպանում Ռուսաստանի հետ:

Պետքարտուղար Բլինքենն այցելել է Ղազախստան՝ Կենտրոնական Ասիայի ամենամեծ տնտեսությունը, ուր առկա է ԱՄՆ ներդրումների ամենաբարձր մակարդակը, ինչպես նաև կայցելի Ուզբեկստան՝ տարածաշրջանի ամենաբնակեցված երկիրը:

Այս այցը հնարավորություն կտա կապ հաստատել և ամրապնդել Վաշինգտոնի դիրքերը Կենտրոնական Ասիայում ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանին մեկուսացնելու քաղաքականության պայմաններում:

Այնուամենայնիվ, ժողովրդավարության ջատագովները նաև կոչ են անում Վաշինգտոնին շեշտել համակարգային բարեփոխումների անհրաժեշտությունն այստեղ՝ պնդելով, որ հաշվետվողականությունը, բաց լինելը և օրենքի գերակայությունը կարևոր են տարածաշրջանի երկարաժամկետ անվտանգության և բարեկեցության համար:

Երեքշաբթի օրը Աստանայում ԱՄՆ պետքարտուղարը հանդիպում ունեցավ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի և արտգործնախարար Մուհթար Թիլեյբերդիի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմանի հարաբերությւոնների և տարածաշրջանի ինտեգրացման հետ կապված հարցեր: Ըստ ԱՄՆ պետքարտուղարության հաղորդակցության՝ Էնթոնի Բլինքենը վերահաստատել է ԱՄՆ աջակցությւոնը Ղազախստանի ինքնիշխանությանն, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Ղազախստանի ղեկավարության բարեփոխումների ծրագրերին:

Ղազախստանի արտգործնախարարի հետ համատեղ մամլո ասուլիսիսն ԱՄՆ պետքրատուղար Բլինքենը մի քանի հայտարարւոթյւոնն եր է արել՝ ի պատասխան Չինաստանի կողմից Ռուսասատնին հնարավոր աջակ ության մասին հարցին: Պետքրատուղարն ընդգշծել է, որ Չինաստանն այս պարագայում կառերեսվի լուրջ հետևանքների հետ:

«Մենք շատ հստակ զգուշացրել ենք Չինաստանին նման աջակցության տրամադրման հետևանքների մասին: Մենք չենք վարանի, օրինակ, թիրախավորել չինական ընկերությունները կամ անհատներին, որոնք խախտում են մեր պատժամիջոցները կամ այլ կերպ աջակցում են ռուսական պատերազմին։ Դրանից բացի, ես շատ ազդակ եմ տեսնում աշխարհի այն երկրներից, որոնց հետ մենք երկխոսում ենք վերջին տասը օրվա ընթացքում, դա ոչ միայն խնդրահարույց կլինի մեզ հետ Չինաստանի հարաբերությւոններում, այլ նաև լուրջ խնդիր կհանդիսանա Պեկինի հարաբերություններում աշխարհի տարբեր երկրների հետ»,- հայտարարել է Բլինքենը:

Նույն օրը պետքարտուղարը մասնակցեց C5+1 ձևաչափի հանդիպմանը, որին բացի ԱՄՆ պետքրատուիղարից մասնակցեցին նաև Կենտրոնական Ասիայի հինգ երկրների՝ Ղազախստանի, Թուրքմենստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի ու Տաջիկստանի արտգործնախարարները: Այս ձևաչափով հանդիպումները Վաշինգտոնի ու Կենտրոնական Ասիայի երկրների բարձրաստիճան դիվանագետների միջև մեկնարկել են 2015 թվականից՝ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման նպատակով:

Բլինքենը Ղազախստանի մայրաքաղաքում կայացած հանդիպման արդյունքներով կայացած մամլո ասուլիսին ընդգծել է ՝ ԱՄՆ քննարկում է Կենտրոնական Ասիայի երկրների հետ պատժամիջոցների հետևանքները:

«Մենք շատ ուշադիր հետևում ենք պատժամիջոցների իրականացմանը և անընդհատ քննարկում ենք մի շարք երկրների, այդ թվում՝ C5-ի մեր գործընկերների հետ… պատերազմի տնտեսական հետևանքները»,- ասել է նա։

Բլինքենի խոսքերով, Վաշինգտոնը լիցենզիաներ է տրամադրում ընկերություններին ժամանակ տրամադրելու հարաբերությունները խզելու ռուսական ընկերությունների հետ, որոնք հայտնվել են Արևմուտքի պատժամիջոցների տակ:

Բացի այդ, Բլինքենը Ղազախստանում երկկողմ բանակցություններ է վարել նաև Ղրղզստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարների հետ։

Չորեքշաբթի օրը ԱՄՆ պետքարտուղարը բանակցություններ կվարի Տաշկենտում Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզոյեևի և այլ բարձրաստիճան ղեկավարների հետ: