Ստյոպա Սաֆարյանն անդրադարձավ Սեդա Սաֆարյանի անվան շուրջ աղմուկին. այս մասով դատարան հայց կներկայացվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԽԱՊԿ-ը կազմակերպել է «Դատական գործեր ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների․ խնդիրներ և միտումներ» թեմայով կլոր սեղան-քննարկում։

Նշենք, որ դիտարկված ժամանակահատվածում ընդդեմ ԶԼՄ-ների ու լրագրողների ներկայացվել է 106 դատական հայց, որոնցից 72-ը՝ 2021 թվականին, 34-ը՝ 2022-ին։ Այդ հայցերից վարույթ է ընդունվել 93-ը (2021-ին՝ 69, 2022-ին՝ 24), մնացած 13-ը վարույթ չեն ընդունվել փաստաթղթերը թերի լինելու կամ հայցը հետ վերցնելու հիմքերով։

«Խոսքի ազատության մի երեսն էլ պետք է լինի պատասխանատվությունը։ Կեղծ լուրերը տարիներ շարունակ հայտնվում են լրատվական կայքերում․․․ Այդպիսի որևէ նյութ չունի հեղինակ։ Կայքերում կարող է տեղադրվել հանրային անվտանգությունը վտանգող նյութերից սկսած՝ մինչև հասարակական, քաղաքական գործիչներին վիրավորող, զրպարտող տեղեկատվություն։ Եվ այդ դեպքում լուծում չկա։ Լրագրողական քիլլերությունը լրագրություն չէ»,- նշեց ՄԱՀՀԻ-ի ղեկավար  Ստյոպա Սաֆարյանը։

Սաֆարյանն անդրադարձավ նաև Սեդա Սաֆարյանի անվան շուրջ ստեղծված աղմուկին։ «Ժուռնալիստների միության նախագահի՝ 168.am լրատվական կայքում կա 3-4 հրապարակում, նաև ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի թերթում կան հրապարակումներ այն մասին, որ իբրև թե Սեդա Սաֆարյանը կատարել է կոպիտ խախտում։ Երկու օր առաջ իրենց փաստաբանն ասաց, որ դա ոչ միայն կոպիտ խախտում չէր, այլ նաև էական խախտում չէր, դրա համար չեն պնդում և այդ հիմքով ԱԺ չեն մտնում։

Բավարար հիմքեր կան Սեդա Սաֆարյանին զրպարտող այս հրապարակումների հիմքով մտնել դատարան։
Ինչպե՞ս անենք, որ գան դատարան ներողություն խնդրեն, այլապես ինչքա՞ն կարող է այսպիսի որակի լրատվություն լինել»,- նշեց ՄԱՀՀԻ-ի ղեկավարը։

Մանրամասները՝ տեսանյութում։