Դատարաններում բավականին մտահոգիչ որոշումներ և վճիռներ են կայացվում լրագրողների դեմ. Աշոտ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Բոլորը

Խոսքի ազատության և պաշտպանության կմիտեն կազմակերպել է «Դատական գործեր ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների․ խնդիրներ և միտումներ» թեմայով կլոր սեղան-քննարկում։

Ներկայացվեցին 2021-2022 թվականների ընթացքում ընդդեմ լրատվամիջոցների և լրագրողների դատական գործերի մոնիտորինգի արդյունքները։ Յոթամսյա մշտադիտարկման  տվյալների հիման վրա պատրաստվել է վերլուծական զեկույց։

«Դատարաններում բավականին մտահոգիչ որոշումներ և վճիռներ են կայացվում լրագրողների դեմ,- ընդգծեց Խոսքի ազատության և պաշտպանության կմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։ – Մշտադիտարկման միջոցով փորձ է արվել պարզել, թե դատավորները որքանով են հետևում ԶԼՄ–ներին վերբերող օրենսդրական կարգավորումներին, միջազգային կոնվենցիաներին, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի ակտերին։ Կարևոր նշանակություն է տրվել դատարանների կողմից նմանատիպ վեճեր քննելիս միատեսակ, իրավաչափ ու կանխատեսելի մոտեցումներ դրսևորելուն»։

Նրա խոսքով՝ մշտադիտարկման ընթացքում հետազոտել և վերլուծվել են բացառապես այն գործերը, որոնք կապված են զրպարտության և վիրավորանքի հետ։ «Քաղաքացիական օրենսգրքի 1087․1 հոդվածով նախատեսված պատասխանատվություն է դա։ Լրատվամիջոցների դեմ հարուցված դատական գործերի ճնշող մեծամասնությունը դրան է վերաբերում, այլ հիմքով դատական գործերը եզակի են,- նշեց Մելիքյանը։- Այդ դատական գործերի առավել հետաքրքիր դրվագների, կամ, կարելի է ասել՝ առավել սկանդալային դատական վեճերի վերաբերյալ մենք նկարահանել ենք կարճ՝ 7-10 րոպեանոց ֆիլմեր ու տարածել դրանք»։

Խոսքի ազատության և պաշտպանության կմիտեի նախագահը հավելեց, որ զեկույցում վերջին մշտադիտարկման տվյալները համեմատվել են նախորդ հետազոտությունների տվյալների հետ։ Նախորդ հետազոտությունների հետ համեմատությունը ցույց է տվել, որ վիրավորանքի և զրպարտության հիմքով դատական հայցերի հոսքը 2021-ին ավելացել է, հավասարվելով 2019-ի ցուցանիշին, իսկ 2022-ին կտրուկ իջել, արձանագրելով վերջին 4 տարիների նվազագույն մակարդակը։

Մանրամասները՝ տեսանյութում։