Լավրովը Բաքվում Լաչինի բացման հարցը կքննարկի․ Հաագայի դատարանի վճիռը նաև ՌԴ-ի դեմ է․ Էմիլ Օրդուխանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
Բոլորը

«ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումն Ադրբեջանը չի կարող երկար չկատարել»,- Factor TV-ին տված հարցազրույցում ասում է քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը։ Հաագայի դատարանը, մասնավորապես, պարտավորեցրել է Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը։

Քաղաքագետը պնդում է, որ Արցախի խնդիրն այսպիսով կրկին միջազգայնացվել է, ինչը հայկական կողմի օգտին է։

«Լաչինի միջանցքում երկու սուբյեկտ են գտնվում՝ ռուս խաղաղապահները և ադրբեջանցի պսևդո-բնապահպանները։ Հետևաբար, ստացվում է, որ դատարանի վճիռն ինչ-որ չափով նաև վերաբերվում է ՌԴ-ին, քանի որ ինքն է ստանձնել պատասխանատվություն՝ վերահսկելու Լաչինի միջանցքը։ Այս վճիռը փաստացի նաև ՌԴ-ին է աղերսվում։ Հավանաբար, միջանցքը բացելու հարցն Ադրբեջանը և Ռուսաստանը պետք է իրար հետ քննարկեն։ Սրանով է նաև պայմանավորված Լավրովի այցը Բաքու»,- ասաց Էմիլ Օրդուխանյանը։

Նշենք, որ փետրվարի 22-ին լրացավ նաև Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի՝ մեկ տարի առաջ ստորագրված դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիրը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան