Էական հակասություն կա այս դրույթի հետ․ ես ծանոթացել եմ ԳՇ գաղտնի փաստաթղթին․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 16:10
Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ
06.06.2026 | 15:55
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851
06.06.2026 | 15:33
Հողամասը կանցնի պետությանը․ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության հայցը
06.06.2026 | 15:15
Մոտ 100 ընտրողի տրվել է 100 հազարից մինչև 500 հազար դրամ ընտրակաշառք․ 40 անձ ձերբակալվել է
06.06.2026 | 14:49
Անօդաչու թռչող սարքեր և հատուկ տեխնիկա․ ընտրություններից առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն լայնածավալ գործողություններ է իրականացնում
06.06.2026 | 14:39
«Հանրապետություն» կուսակցությունը դեռևս որոշում չունի՝ կդիմի վարչական դատարան, թե՝ ոչ. հայտնում են, որ եռօրյա ժամկետ ունեն
06.06.2026 | 14:11
Հայ շախմատիստների վերջնական արդյունքները կանանց ԵԱ-ում
06.06.2026 | 13:56
Նավթի գները նվազել են
06.06.2026 | 13:33
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
06.06.2026 | 13:05
Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ղազախստանի դեմ խաղում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.06.2026 | 12:50
«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին
06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
06.06.2026 | 12:13
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
06.06.2026 | 11:56
Արամ Դանիելյանից կբռնագանձվեն բնակարաններ, հողամասեր, մեքենաներ և 100 մլն դրամ
Բոլորը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որի ընդունման արդյունքում, բացառությամբ ԱԱԾ տնօրենի և նրա տեղակալների, բոլոր ծառայողները ատեստավորում կանցնեն։

Նախագծի համաձայն՝ 2 անգամ ատեստավորում չանցած ԱԱԾ ծառայողին կառաջարկվի այլ պաշտոն, որից հրաժարվելու դեպքում աշխատակիցը կարձակվի ծառայությունից։

«Ատեստավորումը մասնագիտական համապատասխանելիության որոշման հա՞րց է, թե՞ փող ավելացնելու։ Զինված ուժերում ատեստավորման համակարգի ներդրման ժամանակ ևս ամբողջ վեճը դրանով էր պայմանավորված,- նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը,- ԶՈւ-ում մարդն ատեստավորում է անցնում, որ աշխատավարձը բարձրանա, բայց երբ որ չի անցնում, այսինքն՝ երբ որ պարզվում է, որ չի համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնին, դրան հետևանք չի լինում։ Իսկ ԱԱԾ-ում այդ համակարգի ներդրման արդյունքում, նախատեսվում է, որ դա ունենալու է հետևանք»։

Մանուկյանը հավելեց, որ ներկայացված նախագծի հիմնավորան մեջ նշված է․ «ԱԱԾ սահմանապահ զորքերում անհրաժեշտ է իրականացնել բարեփոխումներ, այդ թվում՝ սահմանապահ զորքերի անձնակազմի թվի ավելացում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱԱԾ սահմանապահ զորքերը փուլային տարբերակով ՊՆ-ից ընդունելու են հայ-ադրբեջանական պետական ամբողջ սահմանի պահպանությունը»։ Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ սա իրականությանը չի համապատասխանում։

Մանուկյանը հայտնեց, որ օրերս ԶՈՒ գլխավոր շտաբում ծանոթացել է և ԶՈՒ պլանին և սպառազինությունների ձեռքբերման 2023-27 թթ․ ծրագրին և նշեց․ «Քանի որ գաղտնի փաստաթուղթ է, որևէ բան չեմ կարող ասել, բայց այդ պլանի և վերոնշյալ դրույթի մեջ կա էական հակասություն»։

Մանրամասները՝ տեսանյութում։