ԱԱԾ-ում 2 անգամ ատեստացիա չանցած ծառայողին ուզում եք հանել, իսկ ՊՆ-ում՝ դե չանցավ՝ չանցավ, թող շարունակի ծառայությունը․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է նախագիծ, որի ընդունման արդյունքում, բացառությամբ ԱԱԾ տնօրենի և նրա տեղակալների, բոլոր ծառայողները ատեստավորում կանցնեն։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, դիմելով ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանին,  հետաքրքրվեց, թե արդյո՞ք այս նախագիծը մշակելու ընթացքում հաշվի է առնվել կամ ուսումնասիրվել է Զինված ուժերում ներդրված պարտադիր ատեստավորման օրենսդրական փաթեթը։

«Իրավակարգավորումները սկզբունքային առումով բխում են նաև Պաշտպանության նախարարությունում կիրառված փորձի արդյունքներից, այսինքն՝ սկզբունքային դրույթները նույնական չեն, բայց նման են»,- պատասխանեց Հարությունյանը։

Ընդդիմադիր պատգամավորը հարցրեց, թե որքանո՞վ է արդար, որ ուժային մի համակարգում ատեստացիա չանցնելու դեպքում պաշտոնյան հեռացվում է, իսկ մյուս համակարգում՝ չի հեռացվում, շարունակում է ծառայությունը․ «ԱԱԾ-ում 2 անգամ ատեստացիա չանցած ծառայողին ուզում եք հանել, իսկ ՊՆ-ում՝ դե չանցավ՝ չանցավ»։

«Ես ինձ թույլ չեմ տա գնահատականներ տալ մեկ այլ համակարգում կիրառված փորձին և իրավակարգավորումներին, միայն կասեմ, որ մեր այս իրավակարգավորումները բխում են կոնկրետ վերլուծությունից»,- պատասխանեց ԱԱԾ տնօրենի տեղակալը։

Նշենք, որ ըստ առաջարկվող նախագծի, ԱԱԾ ծառայողների առաջին ատեստավորումն անցկացվելու է կամավորության սկզբունքով, այնուհետև այն կլինի պարտադիր` յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ։ Ընդ որում` ատեստավորման բացասական արդյունքի դեպքում կրկին ատեստավորում անցնելու համար ծառայողը 1 տարվա ընթացքում 2 անգամ դիմելու հնարավորություն կունենա։ Ատեստավորում չանցած ծառայողները կզրկվեն հավելավճարից և կազատվեն զբաղեցրած պաշտոններից ու կանցնեն կադրերի ռեզերվ մինչև 2 ամիս ժամկետով: Այդ ընթացքում նրանց կառաջարկվի նախկինում զբաղեցրած պաշտոնից մեկ աստիճան ցածր խմբի պաշտոն։ Նոր նշանակմանը չհամաձայնելու դեպքում կադրերի տրամադրության տակ գտնվելու սահմանված ժամկետը լրանալուց հետո ծառայողը կարձակվի ծառայությունից:

Մանրամասները՝ տեսանյութում։