Սեյրան Օհանյանը՝ գեներալ Մանվելի յուրացումների և իր ունեցվածքից հրաժարվելու մասին

Լուրեր

09.04.2026 | 23:32
Պուտինը հայտարարել է «զատկական հրադադար»
09.04.2026 | 23:30
«Ոչ մի ուսանող ֆինանսական խնդրի պատճառով պետք է դուրս չմնա բուհից». Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ուսանողների հետ
09.04.2026 | 23:17
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
09.04.2026 | 23:14
Երկրաշարժ Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արևելք. այն զգացվել է Հայաստանում
09.04.2026 | 23:07
Թուրքիայի Մեծ Ազգային ժողովի նախագահը խոսել է Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ երկխոսության զարգացման մասին
09.04.2026 | 22:52
Մերցը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի պառակտում չի ուզում և որ Բեռլինը «վերսկսում է բանակցությունները Իրանի հետ»
09.04.2026 | 22:36
Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.04.2026 | 22:21
«Հայաստան» դաշինքի պատգամավորի մանդատը տրվել է Գագիկ Համբարձումյանին
09.04.2026 | 22:10
TRIPP-ը շարունակում է մնալ Միացյալ Նահանգների առաջնահերթություններից մեկը. ԱՄՆ պետդեպ
09.04.2026 | 21:58
Բաքուն ավելի քան 250,000 մանաթ է հատկացել ՌԴ-ի և Բելառուսի մի խումբ լրագրողների՝ Ադրբեջանը գովազդելու համար
09.04.2026 | 21:42
Երբ գա ժամանակը` կասեմ. Ծառուկյանը` վարչապետի թեկնածուի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.04.2026 | 21:39
Մարդիկ հոգնել են, Քոչարյանը թող հանգստանա. Ծառուկյանը Քոչարյանին չաջակցելու հիմնավորումը ներկայացրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.04.2026 | 21:23
Ցուցակի առաջինը ես եմ, 2-րդը` Թևանյանը, 3-րդը` Լուիզա Սարգսյանը. Ծառուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.04.2026 | 21:10
Գագիկ Ծառուկյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
09.04.2026 | 21:09
Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցը 5-ի եմ ավարտել. Ծառուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի հետ կապված  ԱԱԾ սկանդալային բացահայտումների, զինվորին հատկացված սննդի և զինտեխնիկայի յուրացման  և այդ հարցում Պաշտպանության նախարարության ունեցած դերի,  պատասխանատվության և այլ հարցերի շուրջ Factor.am-ը զրուցեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ։ 

-Պարո՛ն Օհանյան, ի՞նչ գնահատան կտաք Մանվել Գրիգորյանի արարքին՝ թե՛ որպես պաշտպանության նախկին նախարար, թե՛ որպես ՀՀ քաղաքացի։

-Մանվել Գրիգորյանի գործով կարող եմ հետևյալն ասել. իհարկե՛, ես չէի սպասում, որովհետև մենք իրեն ճանաչել ենք որպես մարտական մեծ ճանապարհ անցած և ավանդ ունեցած անձնավորություն, ով արժանացել է Արցախի հերոսի կոչման։ Սակայն այն, ինչի մասին տեղեկացվեց, չնայած դրա շուրջ իրավապահ մարմիններն իրենց աշխատանքները կտանեն, իմ կողմից պետք է ասեմ, որ դա բարոյականությունից շատ հեռու իրողություն է, մենք բոլորս շատ մեծ ցավ ենք ապրել և դատապարտում ենք, քանի որ դա կպնում է Հայոց բանակին, հայ զինվորին, ժողովրդի կամավորական այն հատվածին, որի մեջ մտնում են մեր երեխաները, մեր աշակերտները, որոնք իրենց սրտի խոսքն էին ուղղել հայ զինվորին։ Սա՝ բարոյականության  դաշտում։ Իսկ անմեղության կանխավարկածը հաշվի առնելով՝ պետք է ասեմ, որ իրավապահ մարմինները թող աշխատեն և իրենց վերջնական գնահատականը տան այն շրջանակներին, որոնք պատասխանատվություն պետք է կրեն։ 

-Արդյոք Դուք եւս այդ շրջանակներում չեք, և որպես պաշտպանության նախկին նախարար  պատասխանատու չեք կատարվածի համար, չէ՞ որ խոսքն ապրիլյան պատերազմի օրերին բանակին հատկացված սննդի, մեքենաների յուրացումների մասին է, ինչո՞ւ այդ   ժամանակ չի եղել համապատասխան վերահսկողություն։

-Բանակում պատասխանատվություն կրում են ըստ աստիճանակարգերի՝ յուրաքանչյուր օղակում յուրաքանչյուր հատվածի համար։ Պաշտպանության նախարարությունն իրավասու չէ վերահսկել քաղաքացիական անձանց, ՀԿ-ներին՝ հասկանալու համար նրանց նյութական միջոցներն ինչպես են հայտնվել իրենց մոտ։ Բանակում ՊՆ ղեկավարությունն իրենց համապատասխան կառույցների հետ իրականացնում են գնումներ, ստուգումներ,  նյութատեխնիկական  ապահովում։ Իհարկե՛,  բանակում անցկացվում են ստուգումներ և ստուգվում են Գլխավոր շտաբի համապատասխան կառույցները։ 

-Իսկ ԵԿՄ-ին կատարված  հատկացումները չե՞ն վերահսկվել  բանակի ղեկավարության կողմից։

Բանակի ենթակա կառույցներին համապատասխան բաշխում է իրականացվում։ Հնարավոր է,  որ դա եղել է պատանի երկրապահների հավաքի ընթացքում՝ ՊՆ հատկացումների ժամանակ։ Եթե պարզվի, ապա իրավապահ մարմինները կասեն՝ ովքեր են դրանց պատասխանատուները։

-Պարո՛ն Օհանյան, այս օրերին Ձեզ՝ որպես պաշտպանության նախկին նախարար, հարցաքննության կանչե՞լ են, թե՞ ոչ։

-Նախկինում լսել էինք Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունից, որ ինձ հրավիրել են քննչական վարչություն։ Ես, այս օրերի ընթացքում չստանալով այդ ծանուցումը, ճշտեցի փոստից և պարզվեց, որ փոստում նման նամակ կա, անմիջապես կապնվեցի Քննչական վարչության համապատասխան անձնավորության հետ  և երեկ եղել եմ Քննչական վարչությունում։ Այնտեղ լինելու պատճառը Պաշտպանության նախարարության  համապատասխան  ընթացակարգերի հետ իմ մասով տեղեկությունների տրամադրումն էր, որն էլ ես իրականացրել եմ։

-Այսինքն Դուք հարցաքննվե՞լ եք։

-Այո՛։

Պարոն Օհանյան, ըստ մեզ հասած տեղեկությունների, Դուք այս օրերին ակտիվորեն զբաղված ենք Ձեր անվամբ գրանցած սեփականության իրավունքների անվանափոխմամբ։ 

-Այդ լուրը չի համապատասխանում իրականությանը։ Բոլորդ կարող եք գնալ և տեսնել, թե ես ի՞ նչ սեփականություն ունեմ Մրգաշեն գյուղում։ 

-Ասում են, որ Ձեր անվամբ գրանցված սեփականության իրավունքի անվանափոխմամբ Եղվարդի և այլ տարածքների կադաստրի գրասենյակներում այս օրերին ակտիվորեն զբաղված է նաև Ձեր հայրը, ով Մրգաշեն գյուղի դպրոցում է աշխատում։ 

-Ես այդ  տեղեկատվությունը հերքում եմ։  

Հարցազրույցն՝ Աղավնի Սուքիասյանի