Մենք չենք կարող «այո» ասել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը․ Չավուշօղլու

Լուրեր

26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ ասուլիսում անդրադարձել է նաև ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության խնդրին, գրում են տեղական լրատվամիջոցները։

Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան չի կարող աջակցել Շվեդիայի անդամակցությանը դաշինքին՝ առանց Ստոհկոլի կողմից իր պարտավորությունների կատարման։ Ըստ նրա՝ Շվեդիայի կողմից այդ ուղղությամբ իրականացվող քայլերը բավարար չեն։ Թուրք նախարարի պնդմամբ՝ շվեդական կողմը պետք է հաշվի առնի Անկարայի մտահոգությունները՝ կապված ահաբեկչության դրսևորումների դեմ պայքարի հետ։

«Մադրիդում մենք ստորագրել ենք փոխըմբռնման եռակողմ հուշագիր Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ։ Այդ ժամանակից ի վեր, ցավոք, Շվեդիան բավարար քայլեր չի ձեռնարկել այս հուշագրի իրագործման հարցում։ Մենք կարող ենք դիտարկել երկու Սկանդինավյան երկրների հայտերն առանձին։ Անկարայի վերաբերմունքը Ֆինլանդիայի նկատմամբ ավելի դրական է»,- ասել է Չավուշօղլուն։

Նա հավելել է, որ թեև Շվեդիայի իշխանությունները փոփոխում են օրենսդրությունը, «ահաբեկիչների հանցակիցները շարունակում են ազատորեն գործել այդ երկրում»։

«ՆԱՏՕ-ին անդամակցելու պարտավորություններ կան։ Մենք չենք կարող «այո» ասել Շվեդիայի անդամակցելուն՝ չտեսնելով այս քայլերը»,- ասել է Չավուշօղլուն։

Հավելենք, որ ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի միջև դաշինքին անդամակցելու հարցով բանակցությունները վերսկսվում են։

Էմմա Չոբանյան