Առողջապահական համակարգի բարեփոխումները ներկայացվել են բժիշկներին ու ոլորտի մասնագետներին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առողջապահական համակարգի բարեփոխումները դեռևս նախագծային փուլում ներկայացվում են առողջապահության նախարարության խորհրդատուներին, գործող բժիշկներին ու, կարևորելով մասնագիտական տեսակետը, կետ առ կետ քննարկում նաև նրանց հետ։

ԱՆ հաղորդմամբ` երեկ մեկնարկած երկօրյա համաժողովին առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ողջունելով ԱՆ խորհրդատուներին, ևս մեկ անգամ կարևորել է առողջապահություն նախարարություն- գործող բժիշկ խորհրդատուներ անքակտելի կապը, որի արդյունքում հնարավորություն է ստեղծվում կատարել իրական ու շոշափելի բարեփոխումներ։

Երկօրյա համաժողովին քննարկվում է երկու հիմնական թեմա` «Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնները» և «Առողջապահության բնագավառի հիմնական մասնագիտությունների և նեղ մասնագիտացումների» հրամանի նախագիծը։

55 բժիշկ- խորհրդատուները, ըստ մասնագիտական ուղղությունների, ֆոկուս խմբեր են ձևավորել, տեսակետներ քննարկել նախ խմբի ներսում, հետո բուռն քննարկում է ծավալվել նաև ֆոկուս խմբերից դուրս։

Առողջապահություն նախարարության և Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի կողմից` «Եվրոպայի խորհրդի` Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թթ. գործողությունների ծրագրի» շրջանակներում կազմակերպված հանդիպումը կշարունակվի վաղը, որին կմասնակցի նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։