Բլինքենն ասաց Թուրքիային՝ հայերը քեզ օգնեցին երկրաշարժի ժամանակ, դու էլ քայլ արա. Արմինե Մարգարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հաագայի դատարանի որոշմամբ՝ Ադրբեջանը պարտավորվեց ձեռնարկել բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով ապահովել երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը: Նիկոլ Փաշինանը «չափազանց կարևոր որոշում» է սա անվանել՝ ասելով, որ միջանցքը չբացելու հանգամանքը պետք է հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների:

ԵՄ-ն էլ հայտարարություն տարածեց՝ նշելով, որ ի գիտություն է ընդունում Արդարադատության միջազգային դատարանի արձակած պարտադիր որոշումը, որում նշվում է, որ Ադրբեջանը պետք է ձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ ԵՄ-ն ևս կոչ է արել Ադրբեջանին՝ բացել միջանցքը։

Եվ, ի դեպ, դատարանը մերժեց Ադրբեջանի հայցը՝ միջանկյալ միջոց կիրառել ՀՀ-ի նկատմամբ, և փաստացի՝ անհիմն համարեց Ադրբեջանի թեզը, որ ՀՀ-ն միջանցքով ականներ է տեղափոխում։

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը Factor TV-ին տված հարցազրույցում ասաց, որ Ադրբեջանի՝ ՀՀ-ի դեմ հայտարարված նարատիվներն առ ոչինչ են դառնում։

«Նախ՝ խոսվում է նրա մասին, որ կա՛ Լեռնային Ղարաբաղ, որովհետև անգամ Մյունխենի պանելային քննարկման ժամանակ Ալիևն ասաց, թե մի օգտագործեք Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը, այլ կա ղարաբաղյան տնտեսական գոտի։ Ականների կեղծ թեզը ևս նրանք փորձել են առաջ տանել միջազգային գործընկերների մոտ, բայց դատարանը մերժեց ՀՀ-ի դեմ հայցը, ինչը ևս խոսում է նրա մասին, որ հիմնավոր ապացույցներ չեն ներկայացվել»,- նշեց Արմինե Մարգարյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան