ԱԶԲ ներկայացուցիչներն այցելել են Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին և Թալին-Լանջիկ հատվածներ

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գործադիր տնօրենի տեղակալներ Կարեն Մյուրեյը, Մուշամի Խանը և Ալբերտո Սերդանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանի և ԱԶԲ-ի ու հիմնադրամի այլ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2 (Աշտարակ-Թալին) և Տրանշ-3 (Թալին-Լանջիկ)՝ ծանոթանալու նախատեսված և արդեն կատարված ճանապարհաշինական աշխատանքներին․ տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։

Հյուսիս-հարավի նշված հատվածների վերակառուցումն իրականացվում է ԱԶԲ և ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ։

Տրանշ-2-ում առաջին կանգառն Ագարակի հնագիտական վայրը շրջանցող հատվածում էր։ Նկատենք, որ Ագարակ պատմամշակութային արգելոցի տարածքում հայտնաբերվել էին հնագիտական մեծ արժեք ներկայացնող հուշարձաններ, որոնք պահպանելու նպատակով կատարվել էր ճանապարհի ծրագծի փոփոխություն, և այժմ կառուցվելու է 8 կմ երկարությամբ նոր ճանապարհ։ Հնագիտական վայրը շրջանցող նոր ճանապարհի շինարարական աշխատանքներն առաջիկայում կմեկնարկեն։ Տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության գլխավոր ինժեներ Գեորգիոս Պարասկևոպուլոսը ներկայացրեց իրականացվելիք աշխատանքները, ճանապարհի ծրագիծը, տեխնիկական պարամետրերը։ Նա ընդգծեց, որ այժմ շինարարը նախապատրաստական աշխատանքներ է կատարում, մասնավորապես, կազմակերպում է շինարարական բազան, մոբիլիզացնում է շինտեխնիկան‚ աշխատողներին։ Գեորգիոս Պարասկևոպուլոսն ընդգծեց, որ պետք է կատարվեն բավականին մեծ ծավալի հողային աշխատանքներ, կառուցվեն արհեստական կառուցվածքներ, ստորգետնյա և վերգետնյա անցումներ, փոխհատումներ և այլն։

Հաջորդ կանգառը Տրանշ-2-ի 34 կմ երկարությամբ անավարտ հատվածում էր։ Ճանապարհային դեպարտամենտի փոխտնօրեն Նարեկ Զուլալյանը նշեց, որ ճանապարհի վերակառուցումն ավարտին հասցնելու համար հայտարարվել է շինաշխատանքների ձեռքբերման միջազգային մրցույթ, որի գնահատման արդյունքներն այժմ ամփոփման փուլում են։

ԱԶԲ ներկայացուցիչները ծրագրի պատասխանատուների հետ քննարկել են Տրանշ-2-ում հողերի օտարմանը, շինարարության ընթացքում բնապահպանական ազդեցությանն առնչվող հարցեր։

ԱԶԲ պատվիրակության անդամները եղել են նաև Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ (18.7 կմ) վերակառուցված ճանապարհահատվածում՝ ծանոթանալով կատարված աշխատանքներին։