Աշխատողը կկարողանա աշխատատեղը պահպանելով մինչև 2 տարի ուսումնական արձակուրդ ստանալ․ ԱԺ-ում քննարկում են աշխատանքային օրենսգրքի լայնածավալ փոփոխությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Փոփոխություններ են կատարվել մինչև 18 տարեկան անձանց աշխատանքին վերաբերող կարգավորումներում, փոփոխությունները հիմնականում ժամային գրաֆիկի հետ են կապված: Ազգային ժողովում  ՀՀ Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների և հարակից օրինագծերի փաթեթի վերաբերյալ լսումների ժամանակ այս մասին հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը։

«Օրինակ՝ 12-15 տարեկան երեխաները կաշխատեն օրական մինչև 4 ժամ, սակայն շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան 12 ժամ: 15-16 տարեկան երեխաները կաշխատեն շաբաթական մինչև 24 ժամ: Եվս մեկ անգամ շեշտադրվել է պարտադիր կրթության համար սահմանված ժամանակից դուրս աշխատանքային գործառույթներ իրականացնելը և հստակեցվել է, թե ինչով չեն կարող զբաղվել երեխաները»,-ասաց փոխնախարարը:

Նրա դիտարկմամբ՝ Հայաստանում խնդիր կա կրթությունից դեպի աշխատաշուկա գնալու, այդ պատճառով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը օրենսգրքում նոր հոդված է ավելացրել, որով նախատեսվում է փորձնակի ինստիտուտի կարգավորումը։

«Փորձնակն այն քաղաքացին է, որը երկու ամսվա ընթացքում անցել է որևէ աշխատանքային պրակտիկա որևէ գործատուի մոտ»,-պարզաբանեց փոխնախարարը։

Նրա խոսքով՝ ի տարբերություն ՀՀ–ում առկա մեխանիզմների, այն առանձնահատկություններ ունի։ Եթե հիմնականում բուհերն են ուղղորդում ուսանողին որևէ այլ տեղ պրակտիկա անցնելու, փորձնակի պարագայում քաղաքացին, ուսանողը որևէ կրթական հաստատությունում ուսանելիս կամ մի տարի ավարտելուց հետո ժամանակահատվածում կարող է ինքը որոշել` որ գործատուի մոտ անցի պրակտիկա։ Սակայն պրակտիկան ևս սահմանափակումներ ունի։

Փոխնախարարը հավելեց, որ նախատեսված փոփոխությունների արդյունքում աշխատողը կկարողանա աշխատատեղը պահպանելով՝ մինչև 2 տարի ուսումնական արձակուրդ ստանալ։

Կատարվել են նաև հանգստի իրավունքին վերաբերող փոփոխություններ: Ներկայում, եթե աշխատողը արձակուրդ գնալու դիմում չի ներկայացնում, ապա գործատուն որևէ լիազորություն չունի մարդուն արձակուրդ ուղարկելու: Առաջարկվող կարգավորումով սահմանվում է՝ եթե աշխատողը 2.5 տարի անընդմեջ արձակուրդի դիմում չի ներկայացնում, ապա գործատուն իրավունք է ստանում աշխատողին իր հայեցողությամբ ուղարկել արձակուրդի:

Եթե գործատուն աշխատողին՝ իր դիմումի համաձայն արձակուրդ չի տրամադրում, ապա նախատեսվում է տուգանք՝ աշխատողի միջին ամսական աշխատավարձի 0.15 տոկոսի չափով:

Գործող կարգավորումներով՝ աշխատող-գործատու հարաբերություններ սկսելուց 6 ամիս հետո էր միայն աշխատողին արձակուրդի հնարավորություն տրամադրվում: Հիմա ավելի ճկուն հնարավորություն է տրվել, դա թողնվում է աշխատող-գործատու հայեցողության վրա:

Գործատուի առարկության բացակայության դեպքում աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել աշխատողի՝ աշխատանքից ազատվելու մասին դիմումում նշված ժամկետում: Ներկայում 30 օրվա ժամկետ կա:

Սարգսյանը նաև հայտնեց, որ Հայաստանում գործատուն այլևս  չի կարողանա աշխատողին աշխատանքից ազատել՝ կենսաթոշակային տարիքի անցնելու հիմքով. Աշխատանքային օրենսգրքից հանվում է այս հիմքով աշխատանքից ազատելու կարգավորումը:

Մանրամասները՝ տեսանյութում։