Սոցիալական ցանցերից եմ իմացել, որ կալանավորվել եմ կամ հետախուզվում եմ. ինձ ոչ ծանուցագիր են ուղարկել, ոչ էլ կանչել են հարցաքննության. Վստրեչի Ապեր

Լուրեր

16.06.2026 | 11:22
Փամբակ գետում որոնողական աշխատանքները շարունակվում են․ ներգրավված են մեծ թվով փրկարարներ և ոստիկաններ
16.06.2026 | 11:07
Հուլիսի 1-ից ամբողջությամբ ներդրվող անապահովության գնահատման նոր համակարգին նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
16.06.2026 | 11:07
Արման Թաթոյանը ներկայացնում է ԿԸՀ դիմումը և ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը. ՈՒՂԻՂ
16.06.2026 | 11:05
Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
16.06.2026 | 10:46
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվան․ հարված է հասցվել տեղի նավթավերամշակման գործարանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 10:37
Կաբո Վերդեի հավաքականի դարպասապահի հետևորդների թիվը 50 հազարից հասել է 5,5 միլիոնի
16.06.2026 | 10:24
Քալիֆորնիայում B-52 ռմբակոծիչի կործանման հետևանքով 8 մարդ է զոհվել
16.06.2026 | 10:21
Moody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբ
16.06.2026 | 10:10
Աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ հավաքականի մարզիչը հեռացվել է մեկնարկային խաղից հետո
16.06.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2025 թվականի բյուջեի կատարողականի քննարկմանը. ՈՒՂԻՂ
16.06.2026 | 09:50
Ոչ-ոքիների օր՝ ԱԱ-2026-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
16.06.2026 | 09:30
Սևան քաղաքում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
16.06.2026 | 00:58
ԱԱ-2026․ Բելգիան խուսափեց պարտությունից Եգիպտոսի դեմ խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 23:45
«Կրկնակի վանդալիզմ»․ բրոնզագույն սե՞պ հայ-ռուսական հարաբերություններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Սոցիալական ցանցերիցի տեղեկացա, որ իմ նկատմամբ մեղադրանք է առաջադրվել և հետախուզում հայտարարվել: Մինչ այս պահը իրավապահ մարմիններին ներկայանալու որևէ ծանուցագիր չեմ ստացել, չեմ կանչվել համապատասխան կառույցներ ու չեմ մասնակցել քննչական որևէ գործողության: Անձնական գործերով այս պահին արտերկրում եմ, և ինձ համար այս ամենը մեղմ ասած անհասկանալի է: Հիմա որևէ հարցի չեմ կարող պատասխանել, որովհետև չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը: Առաջիկա օրերին կվերադառնամ Հայաստան՝ պարզելու ի՞նչն է խնդիրը: Հենց այդ ժամանակ էլ կպատասխանեմ բոլորիդ ու բոլոր հարցադրումներին: Մի կասկածեք՝ անպատասխան հարցեր չեն մնալու, գոնե ես երբեք կաշկանդված չեմ եղել պատասխանելու լրագրողների հեռախոսազանգերին ու ներկայացնելու իմ մոտեցումները: Կգամ ու անպայման կխոսենք»,- NewsBook-ի հետ հեռախոսազրույցում փոխանցեց Արամ Վարդանյանը՝ Վստրեչի Ապերը:

Հիշեցնենք, որ այսօր ՀՔԾ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասված է.  «ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ հանցավոր աշխարհում քրեական հեղինակություն համարվող Ա. Վ.-ն կազմակերպել, ղեկավարել եւ անձամբ մասնակցել է զենքի գործադրմամբ տուժողի կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնության սպառնալիքով Գ. Հ.-ի առեւանգմանը: ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այսպես, Ա. Վ.-ն կենցաղային հարցերի շուրջ պարզաբանումներ կատարելու եւ Գ. Հ.-ին պատժելու նպատակով նախնական համաձայնություն է ձեռք բերել մի խումբ անձանց հետ` վերջինիս առեւանգումը կազմակերպելու համար: Հիշյալ անձինք իրենց հանցավոր նպատակն իրագործելու դիտավորությամբ, Ա. Վ.-ի ղեկավարությամբ եւ անմիջական մասնակցությամբ, 2017թ. հուլիսի 17-ին Երեւան քաղաքի Նորագավիթ թաղամասում գտնվող սուպերմարկետի շրջակայքից բռնության գործադրմամբ առեւանգել են Գ. Հ.-ին եւ տեղափոխել Երեւան քաղաքի բնակարաններից մեկը, որտեղ Ա. Վ.-ն ծեծի է ենթարկել վերջինիս եւ զենքով սպառնացել սպանել նրան:

Շուրջ 3 ժամ Գ. Հ.-ին անազատության մեջ պահելուց հետո Ա. Վ.-ն սպանության սպառնալիքի ներքո նրանից պահանջել է լքել Հայաստանի Հանրապետության տարածքը: Նույն օրը՝ 17.07.2017թ.-ին, Գ. Հ.-ն մեկնել է ՀՀ-ից եւ վերադարձել 2018թ. ապրիլին: Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար 18.06.2018թ.-ին Ա. Վ.-ն քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով: Նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ հայտարարվել հետախուզում: Նախաքննությունը շարունակվում է»: