ՀՀ ՊՆ ՌՈ-ն զինծառայողներին հորդորում է զերծ մնալ արգելված իրեր պահելուց, մասնավորապես` սմարթֆոն տեսակի բջջային հեռախոսներ

Լուրեր

20.03.2026 | 17:46
ԱՄՆ-ն արագացրել է Մերձավոր Արևելք զորքերի տեղափոխումը
20.03.2026 | 17:35
ԱՄՆ-ում խարդախության մեղադրանքով մի խումբ հայեր են ձերբակալվել
20.03.2026 | 17:27
Քոնոր Մաքգրեգորը ստացել է UFC վերադառնալու թույլտվություն
20.03.2026 | 17:18
Բոլորն ասում են՝ պարտք, պարտք․ առանց պարտքի ո՞նց ես զարգացնելու երկիրը․ Խաչատուր Սուքիասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.03.2026 | 17:07
85 000-ի խոստումը և 75 000-ի իրականությունը. ինչո՞ւ Կառավարությունը չի բարձրացնում նվազագույն աշխատավարձը
20.03.2026 | 16:56
97 տարեկանում մահացել է Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցու պատվավոր պատրիարք Ֆիլարետը
20.03.2026 | 16:47
ԱԺ հանձնաժողովում քննարկվել է Կառավարության ծրագրի 2025 թ. կատարողականը
20.03.2026 | 16:36
ԱՄՀ-ի հետ համագործակցությունն առնչվում է երկրում իրականացվող գրեթե բոլոր առանցքային բարեփոխումներին. Մհեր Գրիգորյան
20.03.2026 | 16:22
«Կրասնոդարի» մարզիչ․ Սպերցյանը կատարում է այնպիսի աշխատանք, որը քչերն են տեսնում թիմի ներսում
20.03.2026 | 16:08
Իսրայելի բանակը հաստատել է ԻՀՊԿ խոսնակի մահը 
20.03.2026 | 16:01
Կյանքից հեռացել է բռնցքամարտի անվանի մարզիչ Մելքոն Պապյանը
20.03.2026 | 15:49
Փաշինյանի որոշմամբ՝ Արա Ֆիդանյանն ազատվել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնից
20.03.2026 | 15:46
Ռուսաստանը չի մասնակցի մարտի 21-ին Ուկրաինայի և ԱՄՆ-ի բանակցություններին
20.03.2026 | 15:45
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
20.03.2026 | 15:38
9-րդ դասարանցիները «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների ավարտական քննությունը կհանձնեն էսսեի ձևաչափով․ ԿԳՄՍՆ
Բոլորը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը զինծառայողներին մշտապես հորդորում է զերծ մնալ արգելված իրեր պահելուց, մասնավորապես` սմարթֆոն տեսակի բջջային հեռախոսներ. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

«Չնայած այս հորդորներին, այնուամենայնիվ, շարունակելով զորամասերում ամենօրյա հետևողական աշխատանքները, ռազմական ոստիկանության աշխատակիցները հայտնաբերում են սմարթֆոն տեսակի բջջային հեռախոսներ և այլ արգելված պարագաներ:

Զինված ուժերում կարգապահության ամրապնդման, անվտանգության ապահովման համար ևս մեկ անգամ կոչ ենք անում զինծառայողների ծնողներին, ընկերներին սմարթֆոն տեսակի բջջային հեռախոսներ, արգելված իրեր չփոխանցել զինվորներին:

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ զինծառայողների շրջանում հայտնաբերված սմարթֆոն տեսակի հեռախոսները զինծառայողներին վերադարձվելու են միայն ժամկետային զինվորական ծառայությունն ավարտվելուց հետո:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած մեծածավալ գործողությունների արդյունքում հայտնաբերվել, ՌՈ բաժիններ են տեղափոխվել ՀՀ ԶՈւ մի շարք պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողներ, որոնք, խախտելով ՀՀ ՊՆ N հրամանը, օգտագործել են սմարթ հեռախոսներ, զինվորական ծառայության առօրյայից լուսանկարներ են ներբեռնել համացանց: Զինծառայողները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հետամուտ է լինելու նմանօրինակ դեպքերի բացառմանը և կարգազանց զինծառայողներին ենթարկելու է պատասխանատվության»,- ասված է հաղորդագրությունում։