ՀԱՊԿ-ն չի՛ ճանաչում ՀՀ-ի սահմանները՝ սա լուրջ խնդիր է, որը լուծում պիտի գտնի․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
Բոլորը

Այսօր ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը FactorTV-ի հետ զրույցում խոսել է հայ-ադրբեջանական հարաբերությունների, խաղաղության պայմանագրի, նոյեմբերի 9-ի հրամանագրի, ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության, ՀԱՊԿ-ի և այլ հարցերի մասին։

Ինչքա՞ն է Հայաստանը մնալու այնպիսի կառույցում՝ ՀԱՊԿ-ում, որտեղ մեզ չեն աջակցում՝ խախտելով իրենց կանոնադրությունը․ ըստ Լավրովի՝ ՀՀ-ն օկուպանտ է եղել տասնամյակներ առաջ։ Այսինքն՝ Ադրբեջանի ագրեսիան ՀԱՊԿ-ը չի ճանաչում։ Այս հարցին ի պատասխան Գրգորյանը նշեց․ «Հարցը ոչ թե այն է, որ Հայաստանն է լքելու ՀԱՊԿ-ը, այլ այն, թե արդյո՞ք ՀԱՊԿ-ը լքելու է Հայաստանը։

Այստեղ կարևոր հարց կա․ ՀԱՊԿ-ն չի՛ ճանաչում ՀՀ-ի սահմանները․ սա լուրջ խնդիր է, որովհետև չկա սահման, չկա պատասխանատվություն, չկա պատասխանատվության գոտի։ Մենք այս հարցը բարձրացրել ենք, այն դեռևս լուծում չի գտել։ Մենք հույս ունենք, որ այս հարցին ինչ-որ պահի լուծում կտրվի»։

Գրիգորյանը հավելեց, որ Հայաստանը Ադրբեջանի հետ ունի սահման, որովհետև ադմինիստրատիվ սահման ունեցել է․ «Կարող է մի մասը դեմարկացված չէ, հստակ գիծը չգիտենք, բայց դա մի քանի մետրերի հարց է, ՀՀ սուվերեն 29 800 կմ տարածքը հայտնի է, և եթե լինի կամք, հնարավոր կլինի այն պաշտպանել․․․ ՀԱՊԿ-ը պետք է ճանաչի ՀՀ սուվերեն տարածքը և միջազգայնորեն ճանաչված սահմանները․ սա է խնդիրը»։

Մանրամասները՝ տեսանյութում։