ՀՀ-ն գազի խնդիրներ եթե ունենա, կգտնենք այլընտանքային լուծումներ գործող համակարգերին․ Արմեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Այսօր ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը FactorTV-ի հետ զրույցում խոսել է հայ-ադրբեջանական հարաբերությունների, խաղաղության պայմանագրի, նոյեմբերի 9-ի հրամանագրի և այլ հարցերի մասին։

Գրիգորյանն անդրադարձել է նաև ՌԴ կողմից ՀՀ-ին գազամատակարաման հնարավոր խափանումների մասին հարցին։

Փետրվարի 14-ից «Գազպրոմը» նվազեցրել է Հայաստան ուղարկվող գազի ծավալները․ արդեն 8 օր է ռուս մասնագետները չեն կարողանում այդ խցափակումը վերացնել և խնդիրը կարգավորել։ Սա կարելի՞ է ընկալել որպես զգուշացում Հայաստանին՝ չփորձե՛ք սուվերեն որոշումներ կայացնել։ Եվ սա համընկավ ԵՄ դիտորդակա առաքելության ՀՀ գալու ժամանակահատվածի և արցախյան բանակցությունների այս փուլի հետ։ Անդրադառնալով այս հարցին՝ Գրիգորյանը նշեց․ «Մեզ ռուսկան կողմը տեղեկացրել է, որ սա տեխնիկական հարց է։ Ես հույս ունեմ, որ այն իսկապես տեխնիկական հարց է․․․ Պետք է իրենցից ճշտել»։

Հարցին, որ եթե հնարավոր չլինի, օրինակ, վեց ամիս այդ խցափակումը վերացնել, Հայաստանը կկարողանա՞ օգտագործել իրանական գազը, մինչև ՌԴ-ն կարողանա լուծել այդ խնդիրը, Գրիգորյանը պատասխանեց․ «Եթե ՀՀ-ն գազի խնդիրներ ունենա, կփորձի գտնել այլընտրանքային լուծումներ՝ գործող համակարգերին։ Հայաստանի համար կարևորն իր խնդիրները լուծելն է և միշտ էլ փնտրելու է լուծումներ տարբեր տեղեր»։

Մանրամասները՝ տեսանյութում։