Շրջափակման հետևանքների մեղմացման 2-րդ միջոցառմամբ նախատեսվող աջակցության տրամադրումը կմեկնարկի առաջիկա օրերին

Լուրեր

09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
Բոլորը

Շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացմանն ուղղված երկրորդ միջոցառմամբ նախատեսվող աջակցության տրամադրումը կմեկնարկի առաջիկա օրերին:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստում օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ժամանակ տեղեկացրել է Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանը՝ պատասխանելով «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանի հարցին:

«Պետական եկամուտների կոմիտեն պետք է մինչև փետրվարի 23-ը ներառյալ արդեն վերջնական ցանկերը տրամադրի նախարարությանը և առաջիկա մի քանի օրվա ընթացքում երկրորդ միջոցառման շահառուների գումարները կփոխանցվեն»,-մանրամասնեց նախարարը:

Անդրադառնալով երրորդ միջոցառման ընթացքին, գերատեսչության ղեկավարը հայտնեց, որ Հանրապետության շրջաններում և Ստեփանակերտում արդեն սկսված է դիմումների ընդունման գործընթացը:

«Այս պահին շուրջ 5000 ընտանիքից արդեն դիմում ենք ստացել, և ստուգելով ցանկերը պետեկամուտների կոմիտեի և ուժային կառույցների հետ, առաջիկա օրերին կմեկնարկենք նաև երրորդ միջոցառման ֆինանսավորումը»,- ասել է Ա. Մանգասարյանը՝ հավելելով, որ վառելիքի խնդրի պատճառով նաև համայնքների ղեկավարներին են ընդգրկել այս աշխատանքներում և դիմումներն ընդունվում են նաև համայնքապետարաններում: